Պապարացիները 52-ամյա Սալմա Հայեկին եւ նրա ամուսնուն՝ 57-ամյա Ֆրանուսա Անրի Պինոյին նկատել են Սանտա Մոնիկայում։ Աստղային զույգն ընթրել է Giorgio Baldi ռեստորանում։ Դերասանուհին հիասքանչ տեսք ուներ՝ Gucci-ի սեւ, երկար զգեստով, որը զարդարված էր ապրանքանիշի լոգոտիպի պատկերը կրող գոտիով։ Կերպարն ամբողջացնում էին Yves Saint Laurent-ի Tribute մոդելի բարձրակրունկները եւ ակնոցը։
Աստղը հաճախ է կրում իտալական ապրանքանիշի զգեստները, ինչը զարմանալի չէ։ 2005թ.-ից նրա ամուսինը ֆրանսիական Kering ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է, որի կազմում մտնում են այսպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Gucci, Yves Saint Laurent, Balenciaga, Alexander McQueen, Bottega Veneta, Boucheron, Brioni եւ Pomellato։
Բոլորովին վերջերս Հայեկը հարցազրույց էր տվել «InStyle» ամսագրին, որում պատմել էր «Ֆրիդա» ֆիլմում աշխատանքի, ինչպես նաեւ Հոլիվուդում հանուն կանանց իրավունքների պայքարի մասին։
«Ես ստիպված էի ութ տարի հասնել նկարահանումների մեկնարկին։ Ոչ ոք չէր ցանկանում պատմություն նկարհել «մոնոհոնքով» մեքսիկացի կոմունիստ նկարչուհու մասին։ Դա իսկապես ծանր էր։ Բայց ես տեսլական ունի, թե ինչպես դա պետք է լինի։ Եվ ես հպարտ եմ, որ դարձել եմ այդ ֆիլմի պրոդյուսերը»,- պատմել է նա։
Սալման ժպիտով է հիշում իր երիտասարդության մասին եւ խոստովանում, որ 20 տարեկանում ամենից շատ վեխանում էր մեծանալ եւ սարսափով էր պատկերացնում այն ժամանակը, երբ 30 տարեկան կդառնա։ Աստղը պատմել է էյջիզմի մասին, որին բախվել է Հոլիվուդում։ Նախկինում կարծիք կար, որ 30 տարեկանից հետո դերասանուհիներն այլեւս պահանջված չեն։
«Այժմ ես արդեն ապրումներ չունեմ այն պատճառով, որ մեծանում եմ։ Երբ 40 տարեկան դարձա, ապա՝ 50, դրան հանգստությամբ վերաբերվեցի։ Այդ ժամանակներից Հոլիվուդում շատ բան է փոխվել կանանց համար։ Մեզ դեռ ավելի քիչ են վճարում, քան տղամարդկանց։ Բայց իրավիճակն աստիճանաբար ավելի լավն է դառնում։ Այժմ՝ 52 տարեկանում, ես խաղում եմ իմ կյանքի լավագույն դերերը»,- խոստովանել է Հայեկը։
Աղբյուրը՝ Cosmo, InStyle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում