Պրոխոր Շալյապինի նախկին սիրելին՝ Տատյանա Գուդզեւան, պնդում է, որ հենց նա է իր երեխայի հայրը։ Այո՛, խոսքը նույն Շալյապինի մասին է, որն այժմ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ սիրելին է։
Երգիչը ԴՆԹ փորձաքննություն է պահանջում եւ վստահ է, որ ոչինչ չի նշանակում այն փաստը, որ նա երեխային ծննդյան վկայականում գրանցել է իր ազգանվամբ ու անվամբ։ «Ես այնքան էլ չեմ հավատում այդ հղիությանը եւ ոչ մի կապ չունեմ այդ երեխայի հետ։ Ես հավատարիմ եմ Վիտալինային, ես նրան շատ եմ սիրում»,- ասել է նա։ Իսկ ինչ է մտածում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Այդ հարցով նրան դիմել է Dni.ru-ի թղթակիցը։ «Ես ուրախ եմ բոլորի համար, ովքեր երեխաների են ունենում։ Բայց կարծում եմ ի վերջո իսկական ծնողները կորոշեն, թե ում երեխան է նա»,- հայտարարել է դաշնակահարուհին։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այսօր այլ հոգսեր ունի. նա վշտանում է վիրահատության ենթարկված նախկին ամուսնու համար։ Վիրավորվածությունը դեռ ուժեղ է, սակայն Վիտալինան չի կարող չմտածել մարդու մասին, ում հետ այդքան երջանիկ է եղել։ «Շատ եմ անհանգստանում նախկին ամուսնուս առողջության համար։ Գիտեմ՝ ինչպես է նա ատում հիվանդանոցներն ու երբ այլ մարդիկ են կողքին»,- նշել է նա։
Նկատենք, որ «անհանգստացող» Վիտալինան է, ըստ էության, Ջիգարխանյանին հասցրել այդպիսի վիճակի՝ ամուսնանալով նրա հետ, ապա ոտնձելով նրա ֆինսակական միջոցների ու թատրոնի նկատմամբ։ Բացի այդ՝ հենց Ջիգարխանյանի հարաբերությունների շնորհիվ նախկինում բոլորին անհայտ ուկրաինացի դաշնակահարուհուն հաջողվեց կարիերա կառուցել, հայտնվել շրջապատում եւ ամսագրերի էջերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով