Օրերս «Тайны звезд» հրատարակությունը հայտնել էր, որ երրորդ երեխայի ծնունդից հետո 48-ամյա Անաստասիա Զավորոտնյուկի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել՝ գլխուղեղի քաղցկեղ։ 2018թ.-ի աշնանը դերասանուհին եւ նրա ամուսինը՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշեւը դուստր են ունեցել՝ Միլան։ Զույգը վաղուց էր ցանկանում երեխա ունենալ, սակայն երկրպագուները երկար տարիների հղիության մասին նորությունների էին սպասում։ Հնարավոր է՝ Անաստասիան դիմել է արտամարմնային բեղմնավորման՝ պրոցեդուրա, որը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, կարծում են բժիշկները։ Ամուսինները խոստովանել են, որ իրենք գիտակցել են բոլոր ռիսկերը։
Այժմ Անաստասիա Զավորոտնյուկը չի հաճախում միջոցացումների, ինչը շատացնում է առողջական վիճակի մասին տեղեկությունների քանակը։ Ապրիլին նրան նկատել են Երեւանում՝ ոսկերչական խանութաի բացմանը։ Աստղի իրանին սպի էին նկատել։ «Շատ նման է կրծոսկրի հետեւում գտնվող հանգույցներից բիոպսիայի հետքերի։ Այն կատարվում է՝ լիմֆոսարկոման կամ լիմֆոգրանուլոմատոզը (արյան քաղցկեղի տեսակներ) բացառելու նպատակով։ Կոլեգաները փնտրել են ուռուցքի աղբյուրը»,- ասում են բժիշկները։
Սանկ Պետերբուրգում օգոստոսի ութին «Բոլոր տղամարդիկ անում են դա» («Все мужчины делают это») ներկայացման ընթացքում Անաստասիային փոխարինել է Իրինա Սոտիկովան։ «Այո, Անաստասիան հիվանդացել է»,- ասել է Իրինան։
Սակայն Զավորոտնյուկի ներկայացուցիչները պնդում են, որ չեղարկվել է ընդամենը մեկ ելույթ եւ բոլորովին ոչ առողջական խնդիրների պատճառով։ «Նրանք փաստաթղթեր են ձեւակերպում։ Պետյան ամերիկացի է, աղջիկների համար քաղաքացիություն է ձեւակերպում»,- նշել է դերասանուհու գործակալը։
Հիշեցնենք՝ Զավորոտնյուկը երկու մեծ երեխա ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախորդ ամուսնության ընթացքում՝ դուստրը՝ Աննան եւ որդին՝ Մայքլը։ Դերասանուհին 12 տարի ապրել է գործարար Դմիտրի Ստրյուկովի հետ։ Սակայն 2008թ.-ից նա երջանիկ է Պյոտր Չերնիշեւի հետ հարաբերություններում։
Աղբյուրը՝ Starhit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին