«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպիսի՞ աշակերտներ են եղել, ո՞ր առարկաներն են սիրել եւ ինչո՞ւ են պատժվել. hայ հայտնիների դպրոցական հուշերն ու լուսանկարները

16:25, 1 սեպտեմբերի

Անկախ նրանից՝ հաճույքո՞վ եք հաճախել դպրոց, թե՞ ոչ, հե՞շտ էիք արթնանում առավոտյան, թե՞ դժվար, լա՞վ էիք սովորում, թե՞ վատ՝ խոստովանեք՝ դպրոցական հուշերը ցանկացած տարիքում ստիպում են ժպտալ եւ կարոտով հիշել այդ տարիները: NEWS.am STYLE-ը նման հուշեր է արթնացրել նաեւ մեր հայտնիներից մի քանիսի՝ «Էլենի օրագրի» դերասաններ Ժաննա Վելիցյանի, Անելյա Գուբրյանի, Վարուժան Մարգարյանի, սիթքոմներից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի եւ «Նոր Ալիք» մրցույթի հայ պատվիրակ եւ մրցանակակիր Սյուզաննա Մելքոնյանի մոտ: Նրանց նաեւ խնդրել ենք մեզ տրամադրել իրենց դպրոցական լուսանկարները…

Սիլվի Բարկովա

«Սովորել եմ Մովսես Արազու անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում: Այժմ այն վերանվանվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Սիրե՞լ եմ դպրոցը, թե՞ ոչ…

Այդ հարցը կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ տալ իմ ուսուցիչներին, բայց այո…դպրոցը շատ եմ սիրել: Դպրոցում սիրել եմ Պատմություն, Գրականություն, Ֆիզիկա, Կրոնի պատմություն եւ Ռուս գրականություն առարկաները»:

Ժաննա Վելիցյան

«Սովորել եմ երեք տարբեր դպրոցներում՝ Ստեփանավանում, Տաշիրում եւ Երեւանում: Եղել եմ շատ կարգապահ աշակերտուհի (ժպտում է):

Շատ-շատ եմ սիրել դպրոցը, նույնիսկ, մի անգամ մորաքույրս (երբ դեռ Ստեփանավանում էի դպրոց գնում) կատակով ասաց,- «Ժան ջան վաղն էլ դպրոց մի գնա, ի՞նչ կլինի»: Շատ էի նեղվել, լացում էի, ասում էի՝ «Հա բայց ինչի՞ չգնամ»: Առավոտյան բոլորից վաղ էի արթնացել ու արագ պատրաստվել: Կազմ-պատրաստ հայտնվել եմ նրա դիմաց ու խրոխտ տոնով ասել, որ ես գնում եմ դպրոց... ու գնացել եմ (ծիծաղում է):

Առաջին սեպտեմբերի 1-ին, դե, ծնողները մեզ տարան դասասենյակ ու իրենք գնացին, մնացինք դասղեկի հետ: Բնականաբար, պիտի ինչ-որ բան արտասանեինք, ես, ոչ ավել, ոչ պակաս, արտասանել եմ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ու դասղեկս հետո հպարտությամբ է խոսել իմ մասին (ժպտում է):

Հիշում եմ նաեւ, որ սեպտեմբերի 1-ին ես միշտ գովասանագիր էի ստանում, բայց, երբ գնացի 4-րդ դասարան, չստացա, որովհետև 3-րդ դասարանի կեսից փոխել էի դպրոցս ու կես տարի գրեթե չէի ադապտացվում նոր դպրոցին ու ընկերներիս: Այդ սեպտեմբերի 1-ին լաց եմ եղել, որ չեմ ստացել գովասանագիր (ծիծաղում է), իսկ հետո արդեն հունի մեջ էի ընկել ու նորից ստանում էի: Նաեւ՝ բոլոր հանդեսներին ես պարտադիր մասնակցում էի, իսկ հագուստները մորաքույրս էր կարում...»:

Անելյա Գուբրյան

«Սովորել եմ Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, հետո՝ տեղափոխվել Պուշկինի անվան թիվ 8 դպրոց: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո սովորել եմ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:

Գերազանցիկ եմ եղել ու միշտ սիրել եմ սովորել, բայց միեւնույն ժամանակ՝ շատ չարաճճի եմ եղել ու հաճախ գտնվել իրադարձությունների կիզակետում (ծիծաղում է): Սիրել եմ դպրոցը՝ որպես ուսումնական հաստատություն, որտեղ կրթվել եւ գիտելիք եմ ձեռք բերել: Ուսումնական գործընթացներից դուրս՝ դպրոցական կյանքում ակտիվություն չեմ ցուցաբերել:

Ես հումանիտար ուղղությունն եմ ընտրել, սիրել եմ այն առարկաները, որոնք ավելի շատ բանավոր բնույթ ունեին եւ որոնք մտքի ճկունություն էին պահանջում: Լեզուները, Պատմությունը, Աշխարհագրությունը միշտ ինձ ավելի հեշտ են տրվել ու հետաքրքրել: Իսկ Սեպտեմբերի 1-ի հետ կապցված միշտ էլ հուշ ունեմ՝ հաջորդ օրը ծնունդս է (ծիծաղում է)»:

Վարուժան Մարգարյան

«Սովորել եմ Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում: Շատախոս աշակերտ եմ եղել (ծիծաղում է): Դասերի ընթացոում միշտ ես ու ընկերս զրուցում էինք, ու միշտ ես էի տուժում, որովհետեւ չգիտեմ ինչպես՝ ինքը հասցնում էի ինձ հետ հավասար շատախոսել ու զուգահեռ լսել դասը (ծիծաղում է):

Դպրոցական առարկաներից սիրել եմ Ռուսաց լեզուն, քանի որ մինչ դպրոց հաճախելը մուլտֆիլմերից ինչ-որ հետաքրքրություն էր առաջացել լեզվի նկատմամբ: Ձգտում կար, ուզում էի էլ ավելի լավ հասկանալ այն»:

Սյուզաննա Մելքոնյան

«Սովորել եմ Երեւանի Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցում: Դպրոցում շատ եմ սիրել Հայ գրականություն եւ Ռուսաց լեզու առարկաները: Մեր դպրոցը հենց ռուսական թեքումով էր, իսկ իմ դասղեկը Դավթյան Լարիսան էր՝ ռուսերենի մասնագետ (ժպտում է):

Դպրոցում շատ չար եմ եղել, տղաներին ծեծում էի (ծիծաղում է): Դրա համար ոչ թե մայրիկիս, այլ հայրիկիս էին կանչում դպրոց… Բայց լավ էի սովորում, եւ ավելի ուշ, երբ արդեն երգում էի ու դա բացահայտվեց, անկախ իմ չարաճճի լինելուց՝ ինձ բոլորը սիրում էին:

Սեպտեմբերի 1-ից հիշում եմ, որ ամենաչսիրածս պահն այն էր, երբ մայրիկս շատ երկար մազերս «պոչիկներ» էր կապում ու ցավում էր:

Երբ առաջին անգամ գնացինք դպրոց, ես չէի հասկանում՝ ինչու էին այնտեղ այդքան շատ մարդիկ եւ երեխաներ հավաքվել:

Ռուսերեն գրել-կարդալ գիտեի. մայրիկս սովորեցրել էր, քանի որ 2000 թ-ին նոր էինք Ռուսաստանից Հայաստան վերադարձել:

Հիշում եմ նաեւ, որ դպրոցի բակում կային երիտասարդներ՝ 10-րդ դասարանցիներ, բայց այն ժամանակ չգիտեի՝ նրանք ովքեր են: Մեզ ծաղիկներ ու գրքեր նվիրեցին, իսկ երբ մտանք դասարան, այնքան լավ եմ հիշում, ես ամենաբարձրահասակն էի այն ժամանակ: Ուսուցչուհին ինձ վերջում նստեցրեց, ու դրանից նեղվել էի: Հետո ասացին, որ հայերեն բանաստեղծություններ արտասանենք, իսկ ես հայերեն չգիտեի, ռուսերեն արտասանեցի (ժպտում է): Իրականում շատ եմ կարոտում իմ դպրոցը, իմ դասվարին՝ ընկեր Հարությունյանին եւ դասղեկին՝ Լարիսա Գերոգեւնային….»:

Շնորհավո՜ր, Սեպտեմբերի 1

Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտուհի՝ Սյունե Առաքելյան:)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել