Ուսումնական առաջին օրը շատ աստղեր հիշում են իրենց դպրոցական տարիները։ Եթե նրանց մեծ մասը ջերմության է հիշում այդ շրջանը, Աննա Սեդոկովան խոստովանել է, որ ատում էր դպրոցը։ Երգչուհին պատմել է, որ դասարանում «իզգոյ էր», ոչ ոք իր հետ ընկերություն չէր անում, իսկ ինքն իրեն տգեղ էր համարում։ Աստղն անկեղծ հրապարակում է արել Instagram-յան էջում՝ դրան կցելով դպրոցական տարիներին արված կադրեր։
«Դպրոցում ես անճոռնի էի, իզգոյ եւ ամենաքիչ հայտնի աղջիկը։ Նրանցից մեկն, ով լաց է լինում արտաքնոցում, երբ մյուսները դիսկոտեկի ընթացում զույգերով են պարում։ Եթե չեք հավատում, թերթեք հաջորդ լուսանկարները։ Հիմա նայում են լուսանկարներին եւ հասկանում, որ ոչ մի սարսափելի բան չկա, նուրբ աղջիկ է, սակայն ամենայան հավանականությամբ ազդում էր աղքատությունը, որում մենք ապրում էինք, հագուստի բացակայությունը, երաժշտական դպրոցն ու ժողովրդական անսամբլը։ Եվ իհարկե ուսուցչուհի մայրիկը, որի պատճառով բոլորն ինձ դավաճան էին անվանում, կարծես ես վերադառնում էի տուն ու ամեն ինչ պատմում մայրկին։ Այդ պատճառով ես երբեք մայրիկին ոչինչ չէի պատմում։ Ոչնչի մասին»,- խոստովանել է երգչուհին։
Արտիստը կարծում է, որ իր նկատմամբ համադասարանցիների վերաբերմունքի վրա ազդել է ընտանիքի աղքատությունը։ Սեդոկովան դպրոցական ընկերներ չունի, քանի որ նրան դպրոցական միջավայր չէին հրավիրում, երեկույթների եւս։ Ավարտական երեկույթից հետո, որին ապագա աստղը ներկայացել էր մայրիկի հին զգեստից իր կողմից կարված հագուստով, նա որոշել է այլեւս երբեք չվերադառնալ դպրոց։ Երգչուհին իր երիտասարդ երկրպագուներին խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել հասակակիցների հարձակումներին եւ հիշել՝ «անճոռնի բադիկը» միշտ հիասքանչ կարապի է վերածվում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն