Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ համատեղ Ամստերդամում ներկայացրել է Travalyst անվամբ նոր նախագիծը, որի գլխավոր նպատակը՝ ամբողջ աշխարհում էկոլոգիական տուրիզմի տարածումն է։
Նախագիծն արդեն աջակցություն է ստացել ճամփորդության ոլորտի առաջատար ընկերություններից․ Booking.com, SkyScanner, CTrip, TripAdvisor եւ Visa։ Այսօր արքայազն Հարրին եւ այս ընկերությունների ղեկավարներն (Ջիլիան Տանս, Ջեյն Սան, Կանիկա Սոնի, Սյուզան Կերերե, Բրայան Դավ) Ամստերդամում անցկացրել են առաջին համատեղ մամուլի ասուլիսը։
Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը, որը բազմիցս է հայտվել անհարմար իրավիճակներում եւ սկանդալների կիզակետում, որոշել է այս անգամ գլուխն ավազում չթաքցնել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա առաջին անգամ մեկնաբանել է Մեգան Մարքլի եւ Արչիի հետ մասնավոր ինքնաթիռով Իբիցա եւ Նիցցա ժամանելու հետ կապված սկանդալը։
«Մեզնից ոչ ոք կատարյալ չէ։ Սակայն կարող ենք ձգտել ավելի լավին։ Բոլորս պատասխանատվություն ենք կրում հասարակության մեջ մեր անձնական ազդեցության համար։ Բանն այն է, ինչ ենք անում, որ շտկենք դա», - նշել է Հարրին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին