Առաջինը մի զանգիր, մի խոստովանիր, որ սպասել ես նրա զանգին, անչափ հոգատար մի եղիր, նվերներ մի գնիր, ավելորդ կիրք մի արտահայտիր։ Կարճ ասած՝ եղիր լիրբ՝ անպատկառ արարած, ալյապես տղամարդը քեզ կօգտագործի և դեն կնետի։ Լիրբ եղիր և դու կլինես նրա կինը և իր երեխաների մայրը։ Կամ, միգուցե, բնակարան կգնի քեզ համար։ Կամ մեքենա։ Կամ որևիցե թանկարժեք մի բան․․․ Տղամարդու հետ հարաբերություններն ավարտել այն նյութական պաշարով, որն ունեցել ես մինչ նրան հանդիպելը՝ կանացի անգործնականության, նույնիսկ հիմարության գագաթնակետն է։
Տղամարդիկ էլ իրենց մտավախություններն ունեն։ Նվերներ հաճախ մի գնիր, առհասարակ՝ թանկարժեք նվերներ մի գնիր, ռեստորաններով երես մի տուր, մեքենայով մի ուղեկցիր՝ պարզապես ցույց մի տուր նրան քո մեքենան, այլապես դա կնշանակի, որ կնոջը քեզանից փող է հարկավոր։ Հաճախ մի զանգիր, ձևացրու, թե խիստ զբաղված ես, անհետացիր որոշ ժամանակով, այլապես կմտածի, թե ազատ ես և իրենով կլցնի ողջ տարածությունդ ու ժամանակդ։ Մի խոսքով՝ այնպես արա, որ այն լիրբը քեզ չխաբի, և դու կհանդիպես համեստ և պարկեշտ մի կնոջ։
Հոգատարության, անկեղծության, ջերմության և սիրո ցանկացած դրսևորումները հարկավոր է թաքցնել։ Տանջանքները, խաղը, հարաբերությունների ամրության փորձարկումներն ասես Հերակլի 12 քաջագործությունները լինեն՝ ով արժանապատվորեն անցնի այդ ճանապարը, նա էլ կստանա մրցանակը։ Սակայն մաշված, բայց պայքարում կոփված սիրտը կհանդիպի իր նման մաշված և կոփված մի սրտի։ Իրականում «հիմարները» փախչում են «լրբերից», իսկ պարզ և միամիտ տղամարդիկ և նույնքան պարզ և համեստ կանայք դառնում են «հիմարներ» և «լրբեր», եթե իրենց չհաջողվի միանգամից հանդիպել միմյանց։
Բոլոր օրենքներն արյունով են գրված։ Սիրո օրենքներն՝ առավելևս։ Քանի-քանի անգամ ենք ջարդուփշուր եղել և ինքներս մեզ խոստացել, որ «էլ երբեք․․․»։ Սակայն սիրո անհրաժեշտությունը մարդու հիմնական կարիքն է։ Իսկ դա նշանակում է, որ մենք երբեք չենք դադարի փնտրել այն՝ անտեսելով այդ բոլոր «ցավոտ է» , «ուշ է» «երբեք» բառերը։
Ես էլ եմ շատ անգամ ցավ ապրել։ Եվ լրբի դերն էլ եմ խաղացել։ Իսկ հիմա չեմ ուզում։ Ցավից էլ այլևս չեմ վախենում։ Եվ «երբեք»-ը փոխարինել եմ «օրերից մի օր»։ Օրերից մի օր ես կրկին ջարդուփշուր կլինեմ, բայց կցայտեմ երջանկության շողերով։ Այլապես կյանքն ու սերը պարզապես իմաստազրկվում են։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ