Նշան 1 — կնոջ եւ նրա ծանոթների հետ տղամարդու զրույցներում գնալով ավելի հաճախ է սկսում հայտնվել «մենք» բառը իրենց զույգը նշելու համար: Այստեղ մաքուր հոգեբանություն է. եթե տղամարդը բացահայտորեն ընդունում է, որ նա իրեն արդեն նույնացնում է ուրիշ մարդու հետ, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ հոգու խորքում նա արդեն բաժանվել է «միայնակ գայլի» իր կարգավիճակից եւ հաշտվել է դրան:
Նշան 2 — մեծ քանակությամբ միասին անցկացված ժամանակը: Այստեղ արդեն անհրաժեշտ է տրամաբանությունը գործի դնել. տղամարդկանց համար սիրային զվարճանքները եւ արկածները, թեկուզ եւ կյանքի ամենավառ բաղադրիչներից են, բավականին վաղանցուկ են եւ կարճատեւ: Միայն շատ առաջ գնացած դեպքերում են տղամարդիկ իրենց ժամանակի առյուծի բաժինը ծախսում հարաբերությունների վրա, որոնք նրանց համար մեծ նշանակություն չունեն: Իսկ սովորաբար, երբ կինն առանձնապես նշանակություն չունի, տղամարդը նախընտրում է ազատ ժամերը ծախսել ընկերախմբում ուրախության վրա, սպորտի, հոբբիի, կամ էլ թեկուզ` քնի մի քանի լրացուցիչ ժամի:
Նշան 3 — կնոջ հետ շփումը գերադասում է այլ մարդկանց հետ շփմանը: Այդ նշանն ակնհայտորեն բխում է նախորդից. շփման մեջ առաջնահերթությունների բաշխումն անհամեմատ ավելի շատ բան կասի այն մասին, թե կինն ինչ տեղ է զբաղեցնում տղամարդու կյանքում, քան բառերը, որոնք, հայտնի է, կարող են նաեւ անկեղծ չլինել: Ճիշտ է, այս դեպքում պետք է կայուն միտում դիտարկվի, եթե տղամարդը մեկ կամ երկու անգամ հրաժարվել է հեռու ազգականի կամ ամառանոցի հարեւանի հետ հանդիպելուց, դա դեռ ոչինչ չի ասում:
Նշան 4 – կնոջը ժամանակավոր օգտագործման համար իր որեւէ խաղալիք վստահելը: Եվ խոսքն այստեղ բոլորովին էլ երկաթե զինվորիկների մասին չէ կամ էլ տղամարդու մանկությունից կոնստրուկտորների. գործնականում բոլոր, նույնիսկ թանկ արժեցող միջոցները` համակարգիչներից մինչեւ մեքենան, տղամարդկանց համար խոշոր հաշվով խաղալիքներ են: Իսկ մենք բոլորս մանկությունից գիտենք, որ եթե երեխան թույլ է տալիս, որ ուրիշը խաղա իր խաղալիքով, դա վստահության եւ առանձնահատուկ տրամադրվածության վկայություն է:
Նշան 5 – որքան էլ տարօրինակ լինի, նշանը առաջին իրական վեճն է: Այստեղ պետք է իմանալ նաեւ տղամարդու հոգեբանության առանձնահատկությունները. մենք ժամանակ եւ նյարդեր չենք ծախսի այն կնոջ հետ իրական վեճի վրա, որը մեզ համար թանկ չէ եւ որի հետ մենք չենք ցանկանում հնարավորինս երկար լինել: Երբ կինը տղամարդու համար թանկ չէ, վերջինս չի վիճի նրա հետ: Իհարկե, լուրջ վեճը տղամարդու լուրջ մտադրությունների վկայությունն է այն դեպքում միայն, եթե այն հաշտեցմամբ է ավարտվել:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը