Այս հրաշալի սննդակարգն առողջացնում ու ամրացնում է օրգանիզմը։
Նախաճաշ
«Աշնանային աղցան»
200 գ գազարը, 200 գ խնձորն ու 50 գ ծովաբողկը մանրացնել բլենդերով, համեմել աղով, հավելել մի քիչ շաքար, լցնել թթվասեր (80 գ) ու խառնել։
Նախապես պատրաստեք գազարի հյութ, որով կավարտեք ձեր նախաճաշը։
Գազարը քերել քերիչով, վրան լցնել սառեցված եռման ջուր ու թողնել 2-3 օր։ Քամել, հավելել լորամրգի, խնձորի, դդումի հյութ ու հավելել մի քիչ շաքարավազ։
Ճաշ
Դդմապուր
Կիսաշրջանաձեւ կտրատված սոխը տապակել բուսական յուղով, հավելել կտրատված դդումը, մի քիչ ջուր, աղ (ծովային)՝ ըստ նախասիրության։
Շոգեխաշել, հավելել բուսական յուղով տապակված ալյուր, բացել անհրաժեշտ քանակությամբ ջրով։ Եփել թավայում մինչեւ ապուրը թեթեւակիորեն կխտանա։
Նույն ձեւով կարելի է պատրաստել նաեւ գազարով կամ ծաղկակաղամբով ապուր։
Կարմիր տաքդեղով ձուկ
Մաքրած ձուկը կտրատել, համեմել աղով ու պղպեղով։
Թավայի մեջ լցնել մի քիչ բուսական յուղ, լցնել շրջանաձեւ կտրատած գազար, աղ, իսկ վերեւից շարել ձուկը։
Այդ ամենի վրա լցնել ոչ յուղոտ թթվասեր ու 15 րոպե դնել ջեռոցի մեջ։
Ձկան վրա լցնել կտրատած չոր սոխ ու նորից հավելել մի քիչ թթվասեր, եփել ջեռոցում 10 րոպե։ Պատրաստի կերակրատեսակի վրա կանաչի լցնել։
Հետճաշիկ
Բազուկի հյութ մածունով
2 ճաշի գդալ բազուկի հյութ, մեկ բաժակ մածուն, 1 ճաշի գդալ մասուրի հյութ ու կես կիտրոնի հյութ։
Խնձորի մուս
400 գրամ խնձորը եփել 2 բաժակ ջրի ու կիտրոնի միջուկի հետ, մանրացնել բլենդերում, հավելել 80 գրամ մեղր, 60 գրամ սպիտակաձավար, հասցնել եռման, միքսերով խառնել մինչեւ խիտ փափուկ զանգված ստանալը։ Սառեցնել, մատուցել պահածոյացված հատապտուղներով։
Ընթրիք
Թավայի հատակին լցնել մի քիչ բուսական յուղ, 0․5 բաժակ բրինձ՝ նախապես թրջված, աղացած ու յուղով տապակած։
Հավելել մանր կտրատած դդումը (500 գրամ), 4 ճ․գ․ յուղ, աղը՝ ըստ ցանկության, լցնել մեկ բաժակ ջուր, մի քիչ շաքար ու եփել թույլ կրակի վրա ՝ կափարիչի տակ։
Պատրաստի շիլայի վրա մի քիչ բուսական յուղ լցնել, կարելի է մատուցել նաեւ կոմպոտի ու մուրաբայի հետ։
Աղբյուրը՝ passion.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է