NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:
«Բարեւ Ձեզ: Մի խնդրանք ունենք: Խնդրում ենք տպագրել մեր հայրիկի բանաստեղծությունները:
Մենք հասկացանք, որ մեր հայրը միշտ ճիշտ է: Երբեմն չենք լսել նրան, հետո նոր գիտակցել մեր կատարած սխալը: Շնորհակալ ենք, որ մեզ միշտ ճիշտ ուղու վրա ես դրել, սիրել, հաշվի առել մեր կարծիքը…
Այս բանաստեղծությունների մասին, համոզված ենք, մոռացել ես: Փոքր-ինչ թարմ շունչ ենք ցանկանում տալ ու կրկին հիշեցնել, որ մենք քեզ սիրում ենք:
Միշտ քո՝ զավակներ
Ժայռերը կան ու կմնան հավերժ
Տաշվում, մաշվում են քարերը անտաշ
Գույներով պես-պես, գույներով անխախտ
Խորհուրդ են անում վեհ ու ծանրաքաշ,
Մեջք-մեջքի թիկնած, ժայռերը հպարտ:
Ե՞րբ էր, որ Աստված արարեց աշխարհ,
(Աշխարհի չափ հին, ժայռերը կային)
Ե՞րբ էր, որ իրենք կրծքով դիմահար,
Ջուրը եւ հողը, ու նաեւ քամին`
Զատեցին Աստծո արարման պահին:
Արարիչը ե՞րբ էր, որ ստեղծեց մարդկանց`
Նրանց պարգեւեց քարերի լեզուն,
Անմռունչ քարը ծառայեց մարդուն
Ու դարձավ ե՛ւ զենք, ե՛ւ տապանաքար:
Տաշվում են, մաշվում են քարերը անտաշ
Աշխարհի չափ հին, աշխարհով սասուն,
Խորհուրդ են անում մեջք-մեջքի տված
Ապառաժ դարձած ժայռերը կանգուն:
Ու տվեց Աստված ժայռերով լեցուն
Երկիր մի օրհնյալ` երկիրն Արարատյան,
Խաժակ աչքերով ու բոց մազերով
Ժայռերի պես սեգ ու քարի լեզուն հասկացող մարդկանց
Արարատ լեռը հոգու մեջ դրած
Մի ժողովրդի, ազգությունը՝ հայ:
Գարուն
Այդ առավոտ հայրիկիս հետ շրջում էինք, մենք հմայված`
Այդ հրաշքով սովորական, որ թափվում էր փաթիլ-փաթիլ
Մեր այգու մեջ ու մեր այգուն սիրահարված,
Ոտքերիս տակ ձյան տակից աշնան թափված
Տերեւներն էին խշշում ու շշնջում,
Թե` տեր Աստված մեզ վերջապես
Հանգիստ ու քուն պարգեւեցիր մինչեւ գարուն:
Ձմռան հրաշք այդ առավոտ մի նոր
Բան էլ սովորեցի ու հասկացա,
Որ աշխարհում առանց ձմռան մեծ հրաշքի
Երբեք նորից գարուն չի գա:
2005թ:
Գագիկ Աբրահամյան»
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին