«Մալեֆիսենտա»-յի առաջին մասը բավականին հաջողված ռեմեյք էր, քանի որ այն օրիգինալի ուղղակիորեն վերաարտադրումը չէր, ինչպես «Գեղեցկուհին ու հրեշը» կամ «Առյուծ արքան»։ Այն թույլատրում է պատմությունը դիտարկել միանգամայն այլ տեսանկյունից։
«Մալեֆիսենտա»-յի երկրորդ մասն ընդհանրապես անպետք շարոնակություն էր, քանզի առաջին մասն իրենից ներկայացնում էր լիարժեք ավարտված պատմություն։ Սիքվելն օրիգինալից թույլ է ստացվել, ինչն էլ սպասվում էր։ Ֆիլմի գլխավոր խնդիրն այն է, որ հեղինակները երկու աթոռների վրա նստելու եւ բոլորին գոհացնելու այնքան էլ լավ փորձ չարեցին։ Ֆիլմը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրենից ներկայացնում․ երեխաների համար բարի հեքիաթ, թե մարտական գործողությունների ֆենթեզի։
Մանկական ֆիլմի համար այն չափից ավելի մռայլ է։ Առկա են մեծ քանակությամբ մութ տեսարաններ, գումարած տարբեր երկրոդական հերոսների մահերը։ Սակայն մյուս կողմից էլ մութ ֆենթեզիի էլ այն չի հասնում, կամ խնդիրները շատ դյուրին լուծում են ստանում, կամ մռայլ տեսարանները փախարինվում են պայծառներով։ Ֆիլմի ամենամեծ մինուսն այն է, որ դրա մեծ մասը ճնշվում է քպոսով, որն արդյունքում դատարկություն է։ Այդուհանդերձ ֆիլմի տեւողությունն անհիմն երկարաձգված է։
Իսկ սաուդնթրեքի մասին խոսելն ավելորդ է, այն հիշվող չէ եւ աղոտ է։ Եթե առաջին մասում այն քիչ թե շատ նորմալ էր, քանի որ օրիգինալ մուլտֆիլմից երաժշտությունն էր։ Սակայն այդ առումով շարունակությունը չստացվեց։
Սցենարը «բացթողումներով լի» է, կերպարները հաճախ իրենց տարօրինակ են պահում, խոսքը մեծամասամբ վերաբերում է Մալեֆիսենտին ու Ավրորային։
Այդուհանդերձ ֆիլմը դրական կողմեր նույնպես ունեն․ գլխավոր երկու դերակատարների լավ դերասանական խաղ։ Անջելինա Ջոլին ու Միշել Պֆայֆաֆերը խաղում են հիասքանչ, թագավորական պալատում նրանց մասնակցությամբ տեսարանը ողջ ֆիլմի լավագույն տեսարանն է։
Ֆիլմի գլխավոր պլյուսը ակնառու է։ Դղյակը, էլֆերի գաղտնի աշխարհ, ամեն ինչ շատ գեղեցիկ է, դիտելու ժամանակ անիրականության զգացում չի առաջանում։ Ֆիլմի վիզուալ նկարը շատ գեղեցիկ է, այս հարցը Disney-ը կատարել է հաջողությամբ։
Սակայն արդյունքում «Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհի»-ն արպես ֆիլմ թույլ է եւ աչինչ չասեող։
P.S. Վիզուալ էֆեկտներով երկար առաջ չես գնա եւ Հոլիվուդը սա պետք է արդեն ընդունի։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ