Հոլիվուդյան հայտնի ու տաղանդավոր դերասան Քրիստիան Բեյլը միշը խորասուզվում է իր յուրաքանչյուր նոր կերպարի մեջ եւ հեշտությամբ է արտաքին փոփոխությունների դիմում հերթական դերի համար։
People-ին տված նոր հարցազրույցում 45-ամյա դերասանը պատմել է, թե ինչպես է այդպես մշտական փոփոխություններին վերաբերվում 49-ամյա կինը՝ Սիբի Բլեյզիկը։ Պարզվում է՝ կինը մշտապես հետաքրքրվում է Քրիստիանի նոր աշխատանքներով եւ հաճախ իսկապես սիրահարվում է նրա հերոսներին։
«Հիմա ես ձգտում եմ ավելի քիչ ամբողջությամբ խորասուզվել աշխատանքում, քանի որ ես երեխաներ ունեմ եւ չեմ ցանկանում նրանց մոլորության մեջ գել։ Այդպիսի բաներ հաճախ են պատահում իմ կնոջ հետ։ Նա իսկապես սիրելիներ ուներ իմ կերպարների շրջանում։ Երբ ես ավարտում էի այս կամ այն դերի վրա աշխատանքը, նա վշտացած ասում էր. «Ես կարոտում եմ նրան։ Ուզում եմ, որ դու կրկին այդ կերպարը դառնաս»»,- պատմել է Քրիստիանը։
Բեյլը նաեւ նշել է, որ Սիբի Բլեյզիկի ամենասիրելի հերոսը Թրեւոր Ռեզնիկն է «Մեքենավարը» ֆիլմից։ Պատրաստվելով այդ դերին՝ Քրիստիանը նիհարել է 30 կիլագրամով եւ գրեթե ամբողջությամբ իրեն զրկել քնից։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ նա մարմնավորում է մարդու, որը գրեթե ամբողջ տարի չի քնում եւ հավասարակշռություն է պահպանում քնի ու իրականության սահմանագծին։ Ով որքան էլ տարօրինակ է, հենց այդ շրջանում է նա անհավանական հանգիստ ու կենտրոնացած...
Հարցազրույցի ընթացքում Քրիստիանը նաեւ պատմել է, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր անգամ ամբողջությամբ խորասուզվել նոր, անծանոթ դերում։
Բեյլը խոստովանել է, որ ամենադժվարը նկարահանումների ավարտից հետո սովորական կյանքին վերադառնալն է. վերականգնումը մի ամբողջ հավերժություն է տեւում։
Աղբյուրը՝ People, Spletnik, Indie Wire,
IMDb, Los Angeles Times, Bloomberg
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով