«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քանդակագործ Նունե Թումանյանը՝ իր հազվագյուտ մասնագիտության եւ ստեղծագործ ընտանիքի մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

14:06, 24 հուլիսի

Հայկական, ինչու չէ՝ նաեւ համաշխարհային քանդակի պատմության մեջ կին-քանդակագործը հազվագյուտ երեւույթ է: Հայաստանում կերպարվեստի այդ ուղղության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսել են հայտնվել անցյալ հարյուրամյակի 50-60-ական թվականներից: Նունե Թումանյանը նոր սերնդի կին-քանդակագործներից է, բայց արդեն հասցրել է զգալի հաջողությունների հասնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Իր ստեղծագործ ընտանիքի, հազվագյուտ մասնագիտության եւ ստեղծագործությունների մասին քանդակագործը պատմեց NEWS.am STYLE-ի թղթակցին:


Նունե, Ձեզ համար հե՞շտ է քանդակագործ լինելը: Ինչպե՞ս եք վերաբերվում մյուս «ոչ կանացի» մասնագիտություններին: Եվ ինչո՞ւ եք հենց քանդակն ընտրել:

Ես նույնիսկ չեմ էլ զգացել, թե ինչպես եմ ընտրել քանդակը: Հավանաբար ի ծնե տրված էր: Ինչ վերաբերում է ըստ սեռի մասնագիտություն ընտրելուն, ինձ համար այդ բացարձակ ոչ մի նշանակություն չունի: Իմ մասնագիտության հազվագյուտ լինելն ավելի շատ ֆիզիկական լարվածության եւ ծանրության մեջ է: Իսկ գեղեցիկի, ծավալի եւ գույնի զգացումը կանանց մոտ զարգացած է ոչ պակաս, քան տղամարդկանց: Ուղղակի, ի տարբերություն տղամարդու, կինը քանդակով զբաղվելու մի քիչ ավելի պակաս ժամանակ ունի: Մասնագիտություն ընտրելու հարցում ամենակարեւորը սերն է աշխատանքի հանդեպ: Երբ գործդ սիրով ես անում, արդեն ոչինչ չի թվում ո՛չ անսովոր, ո՛չ էլ բարդ:

Դուք եւ Ձեր ամուսինը ստեղծագործող մարդիկ եք, նույնիսկ նույն արվեստանոցում եք աշխատում: Այդ օգնո՞ւմ է, թե՝ հակառակը, խանգարում:

Շատ նուրբ հարց է: Նման հարցերում ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային հարաբերությունները հարկավոր է կառուցել այնպես, որ գոնե կարողանանք չխանգարել միմյանց: Կարծում եմ՝ ոչ բոլոր ստեղծագործող ընտանիքներին է հաջողվում: Պարզապես մենք այդ հարցին մեծագույն զգուշությամբ ենք մոտենում: Աշխատում ենք չմիջամտել միմյանց ստեղծագործական գործնեությանը, հատկապես աշխատելու ընթացքում: Մենք կարող ենք միայն կարծիք հայտնել աշխատանքի արդյունքի մասին, խնդրել մեկ-երկու հայացք գցել կատարած աշխատանքի վրա: Մենք տարբեր ոճերում ենք ստեղծագործում. Գեւորգի մոտ ավելի շատ առկա են անիմալիստական քանդակները, ինձ մոտ՝ այլ կոմպոզիցիաներ: Երեւի թե այդ էլ է մեծ առավելություն, քանի որ մենք միմյանց վրա ոչ մի ազդեցություն չենք ունենում: Կարող ենք միայն օգնել միմյանց զուտ տեխնիկական հարցերում:

Իսկ հե՞շտ է ժամանակը ստեղծագործական գործունեության եւ ընտանիքի միջև կիսելը:

Գիտեք, ես մեծ հաճույքով կզբաղվեի նաեւ գծանկարով եւ գրաֆիկական աշխատանքներս ու քանդակներս առանձին անհատական ցուցահանդեսների ժամանակ կներկայացնեի: Բայց անընդհատ քանդակով եմ զբաղված եւ ընդհանրապես ժամանակ չունեմ: Անշուշտ, ես նաեւ մայր եմ, իսկ ընտանիքն ինձ համար առաջնային նշանակություն ունի: Այդ պատճառով էլ ինձ համար ժամանակացույց եմ կազմել. երբ աշխատանքային օրս մոտենում է ավարտին, հանձնում եմ հերթափոխն ու ընտանիքով զբաղվում:

Ի՞նչ տեղ են գրավում Ձեր աշխատանքներում ընտանիքի եւ սեռերի փոխհարաբերությունների թեմաները:

Իմ աշխատանքներում անընդհատ առկա է կանանց եւ տղամարդկանց փոխհարաբերությունների թեման: Ինձ համար շատ հետաքրքիր է սեռերի հարաբերությունների հոգեբանությունն ու փիլիսոփայությունը, չէ՞ որ դա ամբողջ աշխարհի հիմքն է: Տղամարդիկ եւ կանայք շատ են տարբերվում մտածելակերպով, եւ միմյանց հասկանալու համար պետք է աշխատեն իրենց վրա եւ ճիգեր գործադրեն: Այնուամենայնիվ, նրանք այդպես էլ հանելուկ են մնում միմյանց համար:

Երբեւէ բախվե՞լ եք կոմերցիոն արվեստի եւ հոգու համար ստեղծագործելու ընտրության հետ կապված խնդրին:

Շատերն ինձ չեն հավատում, երբ ասում եմ, որ ստեղծում եմ ոչ թե դիտողի, այլ ինձ համար: Գեւորգի շնորհիվ, ով ինձ ամուր թիկունք է ապահովում, ես կարող եմ ինձ թույլ տալ չմտածել այն մասին, արդյո՞ք ինչ-որ մեկն աշխատանքս կհավանի, թե՝ ոչ: Իմ մեջ չկա հանուն կոմերցիայի ստեղծագործելու ձգտումը, բայց երբ իմ աշխատանքն ինչ-որ մեկն այնքան է հավանում, որ գումար չի խնայում այն ձեռք բերելու համար, ես մեծագույն բավականություն եմ ստանում:

Նունեի ամուսինը՝ Գեւորգ Հարությունյանը, Հայաստանում հայտնի քանդակագործ-անիմալիստ է: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմեց կենդանիների հանդեպ սիրո մասին եւ խոստովանեց, որ եթե քանդակը չընտրեր, անպայման կենդանաբան կդառնար: Գեւորգ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ անչափ շնորհակալ է ճակատագրին՝ իրեն ստեղծագործող կին պարգեւելու համար: Նա համոզված է, որ իրենց ամուր ընտանիքի գրավականներն են ընդհանուր գործը, համանման արժեքներն ու արվեստի հանդեպ սերը:

Լիլիթ Պետրոսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search