Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան միշտ բավական անկեղծ է երկրպագուների հետ եւ ասում է այն, ինչ մտածում է։ Նախօրեին Չեխովան անսպասելի հրապարակում է արել իր միկրոբոլոգում, որում, ըստ էության, իր շատ կոլեգաների մեղադրել է կեղծավորության մեջ։
Թխահեր հաղորդավարուհուն զայրացրել է, թե ինչպես են արտիստները ձգտում հայտնիություն ձեռք բերել համացանցում։ Անֆիսան դատապարտել է աստղերին, որոնք ցանկանում են քնքուշ խոսքերով իրենց անձի նկատմամբ համակրանք ձեռք բերել։ Չեխովան կարծում է, որ այդպիսի վերաբերմունքը պետք է երկրպագուների նողկանքն առաջացնի։ Նա վստահ է, որ «մտածող մարդն» անմիջապես կբացահայտի խաբեությունը։
«Վաղուց էի ցանկանում ձեզ հարցնել. երբ աստղերն իրենց հետեւորդներն են դիմում. «Իմ սիրելիներ, հարազատներ, իմ ինստաընտանիք եւ այլն», ձեզ դա իսկապես դո՞ւր է գալիս։ Ինձ միշտ թվացել է, որ դա կեղծավորություն է եւ շողոքորթություն»,- հայտարարել է հեռուստահաղորդավարուհին։
Անֆիսան կարծում է, որ իրականում արտիստներին քիչ են հուզում երկրպագուները։ Կեղծ տեքստերը հերթական անգամ ցույց են տալիս նրանց խաբեությունը։ «Փաստացի աստղերը միայն սիրում են երկրպագուների աչքերում իրենց արտացոլումը։ Իսկ իրենց մտքերը, խնդիրները, վախերը, բարդույթներն ունեցող կոնկրետ մարդիկ աստղային բլոգերին այնքան էլ չեն հետաքրքրում»,- պնդում է Չեխովան։
Դերասանուհին կեղծ է համարում պնդումը, որ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները հանդես են գալիս միայն հանրության համար։
«Աստղերն ասում են. «Ամենն, ինչ ես անում եմ, ձեզ համար է։ Ես երգում եմ, պարում, խաղում ձեզ համար»։ Ոչ, ամենն, ինչ մենք անում ենք, մեզ համար է։ Միայն թե գործընթացը միակողմանի չէ, քանի որ հանդիսատեսը եւս հաճույք է ստանում։ Դա նման է սեքսին։ Մեկը բավարարում է մյուսին, որպեսզի ինքը հաճույք ստանա»,- եզրափակել է Անֆիսան։ Նա նշել է, որ էներգիայի ու հաճույքների փոխանակման հարցում ոչ մի վատ բան չկա։ Կարեւորն այդ մասին ազնվորեն հայտարարելն է։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին