Ձեր զուգընկերը չի շփվում Ձեզ հետ
Կրկին ու կրկին հաղորդակցությունը հանդես է գալիս որպես մտերմության ամենակարեւոր բաղադրիչ:Առողջ շփումը թույլ է տալիս, որ երկու մարդ միմյանց հետ ներդաշնակ ապրեն: Շփման պակասը հարաբերությունների մեջ ամեն ինչ խախտում է, ինչը վրդովմունքի ու վիրավորվելուն է հանգեցնում:
Ձեր զուգընկերն ապերախտ է
Մարդիկ գոհունակություն արտահայտելու տարբեր միջոցներ ունեն: Մարդկանց մեծ մասի համար հարաբերությունների եւս մեկ ընդհանուր հայտարար է գոհունակության արտահայտման համար ներդրված ջանքը:
Այլ կերպ չի լինի. զուգընկերոջ նկատմամբ երախտամոռությունը շատ ցավոտ ու կոպիտ է: Եթե Դուք ձեր զուգընկերոջ կողմից երեխտամոռության եք հանդիպել, հաջորդ անգամ նրա համար ինչ-որ բան անելիս փորձեք ասել «ոչ մի դեպքում» եւ հետեւեք արձագանքին:
Միշտ դուք եք ծրագրում
Եթե Ձեր զուգընկերը ծրագրեր կազմելու ժամանակ ամեն անգամ անհետանում է, պետք է դա կանխել:
Մեկ նախազգուշություն կա. որոշ մարդիկ պարզապես չեն կարողանում ծրագրել, այդ դեպքում նրանց զուգընկերն այդ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Դա նորմալ է, քանի որ երկու կողմին էլ ձեռնտու է:
Բայց եթե Ձեր զուգընկերը չի կարողանում ծրագրել նույնիսկ պարզ երեկո Ձեզ համար Ձեր տարեդարձի օրը… Ինչ արած:
Նրա ընտանիքը չի ընդունում Ձեզ
Ամուսնության եւ հարաբերությունների մեջ ամենատխուր իրավիճակներից մեկն է, երբ զուգընկերներից մեկը իրեն հարմարավետ չի զգում զուգընկերոջ հարազատների միջավայրում: Երբեմն այդպիսի բան պատահում է:
Ինչու՞: Որովհետեւ զուգընկերներից մեկը իր հարազատների վրա ազդելու անհրաժեշտ միջոցներ չունի:
Դա… Դե ինչ, անընդունելի է:
Զուգընկերը խուսափում է պատասխանատվությունից
Ներեցեք այս կարծրատիպի համար, բայց հարաբերությունները բարդ բան են:
Մենք պետք է ճիշտ ուղղություն գտնենք այս կյանքի մակընթացություններում ու տեղատվություններում, որոնք ներառում են աշխատանք ու այլ պարտավորություններ: Նույնը վերաբերում է նաեւ հարաբերություններում եղած պարտավորություններին՝ դրանք կատարել է պետք: Վերջակետ:
Ինչ-որ բան պետք է փոխվի: Շտապ։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել