Դժվար է հավատալ, բայց 44-ամյա Անջելինա Ջոլին բարդույթներ ունի արտաքինի պատճառով։ Այդ մասին նա հայտնել է Urbanette պորտալին տված ընդարձակ հարցազրույցում։ Պարադօքս է, բայց Բրեդ Փիթի նախկին կինն ասում է, որ իրեն երբեք գեղեցկուհի չի համարել։ Ավելին, պարզվում է՝ նրա համար դժվար է ապրել հայտնիության պայմաններում. դերասանուհին չի սիրում հանրայնություն։
«Ինձ դուր է գալիս թաքնվել հերոսների ետեւում, որոնց մարմնավորում եմ։ Ես ցանկանում եմ հանրության հետ անկեղծ լինել։ Այնքան եմ ցանկանում ազատ լինել, բայց չեմ կարող։ Ես ամբողջ ընթացքում պայքարում եմ ցածր ինքնագնահատականի դեմ։ Երբեմն ես ինձ զվարճալի տիկնիկ եմ համարում»,- խոստովանել է դերասանուհին։

Երեխաներն Անջելինաին օգնում են իրեն պետքական ու սիրված զգալ։ «Տանը երեխաներն ինձ դիմավորում են գիշերազգետսով, ընդառաջ եմ վազում, գրկում են։ Այդ պահերին ես ինձ յուրահատուկ եմ զգում։ Երբ երիտասարդ էի, մտածում էի. «Աստված իմ, ես չմ կարողանա ինչ-որ մեկի մայրը լինել»։ Չգիտեի՝ արդյոք լավ մայր կլինեմ»,- ասում է Ջոլին։

Շատերը Ջոլիին չափազանց ինքնավստահ են համարում, բայց պարզվում է՝ այպես չէ։ «Ես վատ աղջկա տեսք ունեմ, եւ շատերն են կարծում, թե ես 100 տոկոսով այդպիսին եմ։ Բացի այդ՝ նրանց թվում է՝ ես ինչ-որ սարսափելի գաղտնիք ունեմ… Իրականում ես պարզապես գիտեմ, որ իմ «խելագար օրերը» դեռ առջեւում են։ Մի օր իմ երեխաները կհարցնեն. «Աստված իմ, մայրիկ, ի՞նչ ես անում»»,- ժպտալով ասել է դերասանուհին։
Լուսանկարները՝ EPA, Marco Provvisionato/IPA/Shutterstock, Matt Sayles—Invision/AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը