«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կինոարդյունքներ. տարվա ձեռքբերումները

20:31, 30 դեկտեմբերի

Մենք շարունակում ենք ամփոփել տարին, եթե բաց եք թողել 2019-ի ձախողումների մասին նյութը, ապա կարող եք ծանոթանալ դրանց այստեղ:

Այսօր խոսելու ենք ֆիլմերի մասին, որոնք դուր են եկել կինոդիտողին անցնող տարում։ Նշենք, որ սա թոփ չէ, այլ պարզապես ցուցակ. տեղերն այստեղ ոչ մի նշանակություն չունեն...

1. «Չեռնոբիլ»

Սա հաստատ տեսնելու բան է, որին բոլորը չէ, որ կդիմանան, բայց օգտակար է ոչ միայն իմանալ Չեռնոբիլի պատմությունը, այլեւ տեսնել սեփական աչքերով։ Այս մինի սերիալից հետո ոչ մի ուրվական, ոչ մի մարդասպան տիկնիկ ու այլ անհեթեթություն, որը պարտադրում է Հոլիվուդը, ձեզ արդեն չի վախեցնի։

Ֆիլմն ստեղծողները տիտանական աշխատանք են կատարել ոչ միայն ատմոկայանը, այլեւ Պրիպյատ քաղաքը, ինչպես նաեւ ողջ խորհրդային կենսակերպը վերստեղծելու համար։ Մեք հաճախ ենք խոսում «կինեմատոգրաֆիական փորձի» մասին, բայց «Չեռնոբիլը» միակ սերիալն է, որն «ընկնում» է այս զգացողության տակ, երբ մոռանում ես շնչել, երբ ժամանակն ու ամեն բան շուրջդ դիտելու պահին դադարում են գոյություն ունենալ։

2. «Ինչպե՞ս վարժեցնել վիշապին 3»

Ամենահուզիչ իրադարձությունը, որը կարող է հալեցնել անգամ ամենաչոր հոգիները, «Ինչպե՞ս վարժեցնել վիշապ 3»-ի Իկինգի եւ Անատամիկի հետ հրաժեշտն է։ Եվ թեեւ նորից սիրված հերոսներին տեսնելու ցանկությունը շատ ուժեղ է, մենք խնդրում ենք այն ստեղծողներին կանգ առնել այս նոտայի վրա։

3. «Վրիժառուներ 4. եզրափակիչ»

2019-ի ծանրքաշայինը «Վրիժառուներ 4. Եզրափակիչն» է։ Անվերջության սագայի ավարտը իսկապես էպիկական է ստացվել, այն ոչ միայն արդարացրել է բոլոր ակնկալիքները, այլեւ գերազանցել է դրանք։ Ֆիլմն այնքան լավն է, որ մանրուքներին դիպչել չես ուզում։

4. «Տղերքը»

2019-ի ամռանը թողարկված, Գարթ Էնիսի եւ Դարիք Ռոբերտսոնի համանուն կոմիքսի վրա հիմնված, Amazon ստուդիայի «Տղերքը» սերիալը դարձավ տարվա ամենավառ իրադարձություններից մեկը եւ տառացիորեն պայթեցրեց ինտերնետը։

Անհոգ ու անխելք «Տղերքը», որտեղ գրեթե բոլոր կերպարները բացասական են, այնպես է արել, որ սիրահարվես իրեն։ Ձաղկիչ սեւ հումոր, անհեթեթ իրավիճակներ եւ ոճային սաունդթրեք կոպտաբար մասնատված կադրում։ Եվ, իհարկե, համապատասխան մեծահասակային վարկանիշ... Այստեղ քասթինգը շատ հաջող է արված. բացի չափից ավելի խարիզմատիկ Կառլ Ուրբանից, սերիալում հավաքվել են սակավ հայտնի դերասաններ, ինչը սերիալի համար միայն օգտակար է եղել։

5. «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի

«Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ին կարելի է վստահաբար անվանել լավագույն կենսագրական ֆիլմը. այն կինոդիտողին պահում է ադրենալինից թունավորման վիճակում, զուգահեռ՝ Քրիստիան Բեյլն ու Մեթ Դեյմոնը ցուցադրում են ցնցող դերասանական աշխատանք։

6. «Ջոկեր»

«Ջոկերը» ցայտուն վկայությունն է այն բանի, թե ինչպես կարելի է նվազագույն բյուջեով, հիանալի դերասանի պատկերած վառ կերպարով եւ բեքգրաունդով ստանալ R (18+) վարկանիշի ֆիլմ, որը կպայթեցնի բոքս օֆիսն ու միլիարդ կհավաքի։ Խորին ակնածանք Խոակին Ֆենիքսին ու նրա դերասանական վարպետությանը. արդեն պարզ է, թե ով կվերցնի Օսկար տղամարդու դերի համար։ Խնդրանք ստեղծողներին. այս ֆիլմի սիքվելը չանեք։

7. «Մի անգամ... Հոլիվուդում»

Քվենթին Տարանտինոյի իններորդ ֆիլմ է. այն մեգաբլոքբասթեր կամ հիշվող դրամա ոչ մի կերպ չես անվանի։

Դրա արժեքավորությունն այլ բանում է. Քվենթինը մեզ հնարավորություն է տվել խորասուզվել անուրջների իր սեփական աշխարհը, հնարավորություն է ընձեռել կարոտելու իր հետ 60-ականների վերջի Հոլիվուդին... Սա բազմաշերտ գլուխգործոց է, որտեղ գլխավոր հերոս չկա։ Նրանք այստեղ բազմաթիվ են, եւ ամեն մեկն անփոխարինելի է, ամեն մեկն՝ իր տեղում։ Ֆիլմի գեղագիտական ու գեղարվեստական արժեքի մասին ընդհանրապես բան չենք ասում. այն տարիների Հոլիվուդի ճշգրիտ վերստեղծում՝ ոչ միայն վիզուալ, այլեւ մթնոլորտի առումով։ Մի խոսքով՝ Տարանտինոյի արվեստը գնահատողների համար ֆիլմն անգնահատելի է, իսկ Բրեդ Փիթի ու Լեոնարդո դի Կապրիոյի բարձրակարգ դերասանական խաղը ուժեղացնում է էֆեկտը։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել