Որպես կանոն կանայք, այնքան էլ զգուշավոր չեն, հատկապես այնպիսի իրավիճակներում, որտեղ իրենց անկաշկանդ են զգում։ Եթե տղան փորձի ծանոթանալ աղջկա հետ հենց այդպիսի միջավայրում (բար, ակումբ եւ այլն), ապա հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է։ Բայց ուշադրություն. եթե ձեզ դիմացինից միայն սեքս է հարկավոր, ապա այս խորհուրդները ձեզ համար չեն. բոլոր կանայք դա միանգամից շատ լավ հասկանում են։ Այս ցուցակը նախատեսված չէ հակառակ սեռի ներկայացուցչին «կպցնելու» համար, այլ պարզապես կօգնի ձեզ ավելի ինքնավստահ նայել կանանց աչքերին։
Հանգստյան օրերի անելիքները նախօրոք մտածեք
Որքան էլ, որ ակտիվ ու զբաղված աշխատանքային գրաֆիկ ունենաք, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ապա ավելի լավ է դա անել ընկերների օգնությամբ, քան միայնակ։ Հետեւաբար, շաբաթվա ընթացքում պետք է համոզել ու նախապատրաստել նրանց, իսկ հանգստյան օրերին գործի անցնել։
Մարզասրահ գնացեք
Եթե դուք մարզասրահ եք գնում, ապա նշանակում է, որ նախընտրում եք մշտապես գեղեցիկ տեսք ու առողջ մարմին ունենալ։ Սակայն պետք չէ մարզասրահ գնալը ցուցադրելու կամ դրանով պարծենալու համար օգտագործել։
Սովորեք ճիշտ ներկայանալ
Սովորեք ներկայանալ ճիշտ պահին ու ճիշտ միջավայրում եւ հետեւեք կնոջ նշաններին (օրինակ, աչքերով շփում)։ Բացի այդ, պետք չէ մոտենալ կնոջը, եթե նա զբաղված է։ Սակայն եթե արդեն մոտեցել եք, ապա պետք է ավելի ինքնավստահ ու հանգիստ լինել եւ ժպտալ։ Եթե դժվարանում եք այս հարցում, ապա պետք է սկսել աշխատել այս սովորության վրա։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի։
Երբեք մի կասկածեք ձեր հնարավորությունների վրա
Մնացած ամեն ինչ երկրորդական է եւ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ կնոջը գրավելու հարցում, եթե դուք ինքնավստահ չլինեք եւ չկարողանաք օգտվել ձեզ ընձեռնված հնավորությունից։ Եթե որոշել եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ եւ հարաբերություններ հաստատել, ապա պետք չէ սպասել, որ նա այդ քայլն անի։ Եթե անգործ նստեք, ապա դուք երբեք ինքնավստահ ու հաստատուն չեք լինի։
Օգտագործեք ծանոթություների կայքերը
Ակտիվ եւ պայծառ կյանք վայելելու համար կարելի է նաեւ օգտագործել ծանոթություների կայքերը։ Եթե ավելի հաճախ հանդիպեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ապա ժամանակն ավելի հետաքրքիր կանցնի։ Կարելի է տեսնել, թե ինչ միջոցառումներ կան առաջիկայում եւ բաց չթողնել։
Աղբյուրը՝ mirfactov.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ