«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 14 հունվարի

Խոյեր

Ժամանակն է զբաղվել սեփական սխալների ու բացթողումների վերլուծությամբ։ Եթե ինքներդ չեք հասկանում՝ ինչը ճիշտ չեք արել, հարցրեք ձեր երկրորդ կեսի կարծիքը։

Ցուլեր

Այսօր առանց որեւէ դժվարության կկարողանաք հմայել հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցչի։ Ձեզ համար, սակայն, իսկապես դժվար կլինի նրան համոզել, որ դուք չեք այն միակը, որը պետք է լինի նրա կողքին։ Նա կտրականապես կհրաժարվի ընդունել ձեր ասածը։

Երկվորյակներ

Ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք։ Անգամ, եթե նա ձեզ ամեն ինչ պատմում է, միեւնույն է կան բաներ, որոնք նա թաքցնում է ձեզանից։ Հաշվի առեք այս փաստն այսօր նրա հետ զրուցելիս։

Խեցգետիններ

Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի բուժել ձեզ հոգեկան վերքերից։ Սա ձեզ համար լավագույն բուժումը կլինի։

Առյուծներ

Հիանալի օր է ռոմանտիկ քայլեր կատարելու համար։ Գրեք նրան նամակ, բայց ոչ թե համակարգչով, այլ թղթի վրա եվ տեղադրեք նրա համար տեսանելի վայրում։

Կույսեր

Կույսերը զուգընկերոջ հետ բավարար ժամանակ անցկացնելու յուրօրինակ հնարավորություն կունենան։ Սակայն այդ նպատակով անհրաժեշտ է ավելի վաղ ազատել երեկոն ու ոչինչ չծրագրել, բացի երկրորդ կեսի հետ համատեղ հանգստից։

Կշեռքներ

Այսօր կզգաք, որ ձեր սիրելիով հետաքրքրված է եւս մեկը։ Աշխատեք ցույց չտալ, որ խանդում եք։ Լավ արտահայտվեք տվյալ անձնավորության մասին եւ այլեւս խանդելու առիթ էլ չեք ունենա։

Կարիճներ

Այսօր ձեր սիրելին ձեզ այնպես կվերաբերվի, ինչպես դուք էիք նրան վերաբերվում նախորդ մեկ ամսվա ընթացքում։ Արդյունքը, կարծես թե, կզարմացնի ձեզ․․․

Աղեղնավորներ

Աղեղնավորները պետք է լրջորեն մտածեն՝ արդյոք ճիշտ մարդու կողքին են։ Բացառված չէ, որ խլում եք թե ձեր, թե նրա ժամանակը, եթե իրականում նրա նկատմամբ այլեւս զգացմունքներ չունեք։

Այծեղջյուրներ

Այսօր կհասկանաք, որ ձեր հարաբերություններն այնքան էլ լուսավոր չեն, ինչպիսին դուք էիք պատկերացնում։ Հիշեք, որ ամեն իրավիճակ կարելի է շտկել։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։

Ջրհոսներ

Այսօր ձեր նախկին սիրեցյալը կօգնի, որ կարգավորեք հարաբերությունները ձեր այժմյան սիրելիի հետ։ Սակայն փորձեք չչարաշահել նրա բարությունը, միգուցե, նրա համար իրականում դժվար է ձեզ խորհուրդներ տալը։

Ձկներ

Ձկների համար հաջող ու բարենպաստ օր է կանխատեսվում, որի ընթացքում նրանց կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու տարաձայնություններից սիրելի մարդու հետ՝ ընդ որում մոտենալով հարաբերությունների նոր շրջանի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել