«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Վնասված ձայնալարերով պայքարեցի մինչեւ նախագծի ավարտը». «Ազգային երգիչ» Հարություն Մկրտչյանը՝ մրցութային դժվարությունների եւ հաղթանակի մասին

14:25, 27 հունվարի

«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագիծն իր հաղթողին ազդարարեց 2020-ից րոպեներ առաջ՝ այդպիսով տարեսկիզբը կրկնակի տոն դարձնելով Աշտարակից ժամանած երիտասարդի՝ Հարություն Մկրտչյանի համար, որը դարձավ նախագծի հաղթողն ու որպես մրցանակ ստացավ ճանապարհորդական ուղեգիր դեպի Միացյալ Նահանգներ: Ինչպես շատերի՝ Հարությունի համար եւս ԱՄՆ-ում լինելը երազանք է, իսկ մյուս երազանքների եւ նպատակների մասին երգիչը պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

Հարությունը նշեց, որ նախագծին մասնակցել է ընկերոջ՝ Դավիթ Կիրակոսյանի խորհրդով, որն, ի դեպ, եւս նախագծի ֆինալիստներից էր:

«Ես միշտ հետեւում էի «Շանթ» հեռուստաընկերության բոլոր նախագծերին: Ընկերս՝ Դավիթն, ինձ տեղեկացրեց նախագծի մասին, մեզ շատ էր դուր եկել մրցույթի անունը՝ «Ազգային երգիչ», ինչպես նաեւ՝ ֆորմատը: Քանի որ «Շանթ»-ի մյուս նախագծերը շատ սիրել էինք, որոշեցինք մեր ուժերը փորձել այս հարթակում»:

Ի դեպ, X Factor-ի երկրպագուները Հարությունին կհիշեն նաեւ նախագծի երրորդ եթերաշրջանից: Այդ ժամանակ երգիչը հանդես էր գալիս «Հիփ հոփ» խմբի կազմում: X Factor-ի ավարտից հետո, սակայն, խումբն իր գործունեությունը դադարեցրել է: Հարությունի խոսքով՝ պարզապես իրենք տարբեր ուղղություններով են գնացել:

Երիտասարդ երգչին ավելի հոգերհարազատ են հենց ժողովրդական կատարումները, սակայն նախագծի ընթացքում Հարությունը փայլել է նաեւ այլ ժանրերում:

«Չեմ կարծում՝ հանդիսատեսն ինձ տեսել է հիմնականում ժողովրդական երգեր կատարելիս: Այս նախագծում ես երգել եմ նաեւ կոմպոզիտորական, աշուղական, ազգակրական, ինչպես նաեւ՝ փոփ ժանրի երգեր, օրինակ Արամ mp3-ի «Կուզես» երգը, Սոնա Ռուբենյանի «Ճանապարհը»… Սիրում եմ բոլոր ժանրերի որակյալ եւ պրոֆեսիոնալ կատարումները: Չեմ սիրում, երբ ինչ-որ մի ժանր աղավաղում են եւ մատուցում ճաշակի բացակայությամբ, ցածր որակով»:

Հարցին՝ արդյոք իր սրտում կա՞ այն աջիկը, որին նվիրում էր իր սիրային կատարումները, երգիչը պատասխանեց.

«Անկեղծ՝ չկա այդ աղջիկը: Ես իմ բոլոր կատարումները նվիրել եմ իմ հանդիսատեսին եւ անհամբներությամբ էի միշտ սպասում նրանց կարծիքներին»:

Հարությունի խոսքով՝ նախագծի ամենաբարդ փուլը եղել է եզրափակիչը, քանի որ ե´ւ պատասխանատվությունն էր բարձր, ե´ւ լարվածությունը.

«Մրցութային վերջին փուլն էր, եւ պետք է բարդագույն ստեղագործություններ կատարեի վնասված ձայնալարերով»,-ասում է երգիչը, որի ձայնալարերի խնդիրն իրեն զգացնել տվեց դեռեւս մրցութային փուլերից մեկի ժամանակ.

«Ես, իհարկե, վնասված ձայնալարերով պայքարեցի մինչեւ նախագծի ավարտը: Եթե չլիներ Աստծո կամքը, իմ կյանքում հրաշք տեղի չէր ունենա: Փառք Աստծո՝ հիմա ամեն ինչ կարգին է: Կարճ ժամանակ դադարից հետո ձայնալարերիս բոլոր խնդիրները կարգավորվեցին»:

Հարությունի յուրաքանչյուր կատարում արժանանում էր նախագծի ժյուրիի եւ հանդիսատեսի բուռն արձագանքին: Չի եղել մի դեպք, երբ նրա կատարման մեջ որեւէ թերություն նկատած լինեին: Երգչի խոսքով՝ այդ արձագանքներն իր համար մեծ դպրոց են եղել, մեծ սեր ու ոգեւորություն փոխանցել:

«Հոգուս խորքում Աստծուց էի խնդրում հաջողություն. եթե նրա կամքը լիներ, ես կհաղթեի, եթե ոչ, ուրեմն՝ այդպես էր պետք»,-ասում է Հարությունը՝ վերհիշելով այն ապրումները, որոնք ունեցել է իր անունը լսելու պահին.

«Անբացատրելի մի զգացողություն կար իմ ներսում. բոլորն ինձ շնորհավորում էին, իսկ իմ աչքի դիմաց անցնում էր իմ խորդուբորդ ճանապարհը… Այն, որ ես՝ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասից մի հասարակ տղա, հաղթեցի նախագիծն ու երջանկացրի իմ ծնողներին: Ես շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս եւ իմ վարպետին՝ Տիգրան Հայորդուն՝ պրոֆեսիոնալ երգարվեստի ճանապարհին ինձ ճիշտ ուղղորդելու համար»:

Հարությունը նաեւ ոգեւորված է գարնանը ԱՄՆ սպասվող իր ուղեւորության համար: Ասում է՝ փոքր տարիքում սիրում էր դիտել «Տանը միայնակ» ֆիլմն ու այդ ժամանակվանից իր համար երազանք է եղել, հատկապես, Նյու Յորքը տեսնելը:

Ինչ վերաբերում է նոր մրցույթներին եւ առաջիկա նորություններին՝ «Ազգային երգչի» հաղթողը նշեց.

«Մոտ ապագայում կլինեն հեղինակային երգեր եւ տեսահոլովակներ, իսկ հետագայում նախագծերի մասնակցության հարցում կխորհրդակցեմ «Շանթ» հեռուստաընկերության հետ, որպեսզի հասկանանք՝ որ նախագծին է ավելի նպատակահարմար իմ մասնակցությունը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հարություն Մկրտչյանի Instagram-ի էջից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել