Բնազդային սննդակերպի սկզբունքն այն է, որ օրգանիզմին պետք է տալ այն ամենը, ինչ այն պահանջում է։ Լսիր օրգանիզմի ձայնը ու այն իրեն բավարարված կզգա:
1. Հրաժարվիր դիետաներից
Մի տանջիր քո մարմինը՝ հրաժարվելով նրա համար օգտակար նյութերից: Դու պետք է ոչ թե պարզապես մոռանաս դիետաների մասին, այլեւ գիտակցես, թե ինչ վնաս են դրանք քեզ հասցնում, չէ՞ որ ընդամենը մի շաբաթ անց բոլոր կորցրած կիլոգրամները կվերադառնան՝ էլ չասեած փչացած մաշկի, եղունգների ու մազերի մասին:
2. Հարգիր քո քաղցի զգացումը
Բոլորին հայտնի է, որ նախաճաշելը պարտադիր է, բայց ոչ ոք չի նախաճաշում:
Ամբողջ օրվա ընթացքում դու անկանոն բաներ ես ուտում, ու գալով տուն՝ սարսափելի շատ ես ուտում, քանի որ ամբողջ օրը քաղցած ես մնացել: Դրա համար էլ նոր օրը պետք է լիարժեք նախաճաշից սկսվի, այդ դեպքում դու բավականաչափ ուժ կունենաս օրվա առաջին կեսին լիարժեք աշխատելու համար:
3. Մի փորձիր վերահսկել սնունդդ
Պետք չէ կոշտ սահմանափակումների հետեւել, օրինակ՝ «այսօր միայն 1000 կալորիա, ոչ ավելին»: Եվ պետք չէ ամեն օր ինքնախարազանումով զբաղվել կերած մի կտոր տորթի կամ շոկոլադի համար: Ավելի լավ է հիմա մի կտոր տորթ ուտես, քան հետո՝ մի ամբողջ տորթ:
4. «Հաշտվիր» ուտելիքի հետ
Թույլ տուր ինքդ քեզ ուտել այն, ինչ քեզ դուր է գալիս (բնականաբար չափավոր քանակությամբ):
5. Հարգիր կշտանալու զգացողությունը
Ուտելիս սովորիր ժամանակին հասկանալ, որ արդեն քաղցած չես: Նույնիսկ եթե ափսեիդ մեջ դեռ ուտելիք է մնացել ու դու գիտես, որ էլի կարող ես ուտել, միեւնույն է՝ չարժե, ավելի լավ է քչով բավարարվես:
6. Բավարարվածության գործոն գտիր
Սովորիր ոչ թե պարզապես հագեցնել քաղցդ, այլեւ վայելել սնունդը, այդ դեպքում դու կնկատես, որ իրականում կշտանալու համար պարտադիր չէ շատ ուտել:
7. Մարզվիր
Ակտիվ կենսակերպ վարիր, բավական է ծուլանաս: Դու պարտավոր չես ինքդ քեզ տանջել մինչեւ հյուծվածություն, բայց պետք է օրական գոնե մեկ անգամ թեկուզ տասը րոպե քայլես այգում կամ էլ հեծանիվ վարես:
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը