Թինա Կանդելակին դարձել է Բորիս Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման հյուրը եւ պատմել՝ ինչպես է փլուզվել ընտանեկան կյանքը։
Թինան 11 տարի ամուսնացած է եղել գործարար, նկարիչ Անդրեյ Կոնդրախինի հետ։ Այդ հարաբերությունների ընթացքում հեռուստահաղորդավարուհին լույս աշխարհ է բերել դստերը՝ Մելանյային եւ որդուն՝ Լեոնտիին։ Կանդելակին հիշել է՝ ինչպես է հանդիպել ապագա ամուսնուն եւ ինչ է տեղի ունեցել հետո։ «Նա մի անգամ հեռուստաընկերություն եկավ ծանոթանալու հաղորդավարուհի Կատյա Նովիկովայի հետ։ Պատահականորեն ինձ հանդիպեց։ Այդ տարիներին նա սովորական ձեռնարկատեր էր։ Ես, ի դեպ, միշտ ուզում էի երեխաներ ունենալ, այդ պատճառով նրանք շուտով ծնվեցին։ Ես նույնիսկ միտք չեմ ուեցել, որ դա կարող է ինչ-որ կերպ խանգարել իմ կարիերային։ Շուտով ծնվեց մեր աղջիկը, հետո՝ որդին»,- պատմել է Կանդելակին։
Հաղորդավարուհու խոսքով՝ ամուսինը հանգիստ էր վերաբերվում իր զբաղվածությանը։ «Հարկավոր է նրան արժանին մատուցել։ Նա ոչ մի անգամ չի ասել, որ իրեն զայրացնում է աշխատանքի քանակն իմ կյանքում։ Առաջին ծննդաբերությունից մեկ շաբաթ անց ես արդեն աշխատանքի անցա։ Ես նրան երախտապարտ եմ դրա համար։ Նրա մոտ տղամարդկային եսասիրություն չկար։ Նա հպարտանում էր իմ հաջողություններով»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։
Թինա Կանդելակին վստահ է, որ վաղ է ամուսնացել՝ 22 տարեկանում, եւ իրենք տարբեր կողմնորշիչներ են ունեցել։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ ամուսնությունն ի վերջո փլուզվել է։ «Կան մարդիկ, որոնք ցանկանում են ազդել միայն իրենց ընտանիքի վրա։ Դա ամուսնուս մասին է։ Իսկ կան մարդիկ, որոնք ցանկանում են ազդել գլոբալ իրադարձությունների վրա։ Ես երկրորդ տեսակին եմ պատկանում։ Ինձ հետ առհասարակ հարմարավետ չէ։ Ես շատ բան եմ ուզում։ Շատ լիցքավորված մարդուն դիմանալն առանձին արվեստ է»,- նկատել է Կանդելակին։
Նա խոստովանել է, որ ծանր է վերապրել ամուսնալուծությունը։ «Ցավոտ էր։ Ամուսնալուծությունը չի կարող անցավ լինել։ Բայց ես վերապրել եմ դա։ Այդ ժամանակ մահացավ նաեւ հայրս։ Ես կրկնակի հարված ստացա, բայց կարողացա դիմանալ»,- հայտարարել է հեռուստահաղորդավարուհին։ Հիմա Թինա Կանդելակին կրկին ամուսնացած է։ Նրա երկրորդ ամուսինը գործարար Վասիլի Բրովկոն է, որը երիտասարդ է Կանդելակիից։
Ի դեպ, օրերս Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ Թինա Կանդելակիի բոլոր մարզումները զուր են, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նրան չի օգնում ավելի լավ տեսք ունենալ։ Ընդդիմախոսը երկար չի լռել եւ կտրուկ արձագանքել է վաղեմի մրցակցի քննադատությանը։
Աղբյուրը՝ Dni.ru, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են