Եթե նախկին 24 տարիները ապրել եք առանց մաշկային խնդիրների, ապա ժամանակն է լրջորեն զբաղվել մաշկի խնամքով, որը կարելի է ասել, բավականին հաճելի գործընթաց է։
Բացի այդ, մաշկը ճիշտ մաքրելու, սնուցելու եւ խոնավեցնելու արդյունքում դուք ազատվում եք մաշկային խնդիրներից եւ ձեռք բերում առողջ ու երիտասարդ մաշկ։
Փուլ 1. Մաքրում եք մաշկը
Այս փուլն իրականցվում է առավոտյան եւ երեկոյան։ Հարկավոր է ձեր մաշկի տեսակին համապատասխան կոսմետիկ միջոցներ՝ փրփուր, կոսմետիկ կաթ եւ գել, գնել։ Եթե ձեր մաշկը չափազանց յուղոտ է, ապա կարելի է հատուկ լոսյոններ օգտագործել։
Փուլ 2 եւ 3 – սնուցում եւ խոնավեցում
Եթե չեք ցանկանում շատ երիտասարդ տարիքում կնճիռներով եւ լայնացած ծակոտիներով դեմքի մաշկ ունեցող տատիկի եւ ծեր կնոջ նմանվել, ապա 25 տարեկանից պետք է զբաղվել մաշկը սնուցելու եւ խոնավեցնելու գործով։ Այս հարցում ձեզ կօգնեն հատուկ տոնիկները, սնուցող եւ խոնավեցնող քսուքները, դիմակները, որոնք կարող եք անգամ տնային պայմաններում պատրաստել։
Քսուքներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ձեր տարիքը։ Երիտասարդ տարիքում պետք է օգտագործել ավելի թույլ ազդեցություն ունեցող կրեմներ։
Իսկ եթե խոսենք դիմակների մասին, ապա մաշկի բոլոր տեսակների համար կիրառելի է կաթնաշոռային դիմակը։ Պարզապես պետք է կաթնաշոռը խառնել թթվասերով (ոչ շատ յուղալի) եւ քսել դեմքին՝ թողնելով 20 րոպե։ Այս ամենից հետո արդեն կարելի է դեմքը լվանալ տաք ջրով եւ խոնավեցնող քսուք օգտագործել։
Չպետք է մոռանալ նաեւ սկրաբերի մասին։ Ձեր մաշկը սկրաբի միջոցով կարելի է երիտասարդացնել շաբաթական մեկ անգամ»։ Այս հարցում օգնության կգան սուրճով եւ ջրի մեջ դրված վարսակի փաթիլները։
Մեծ ուշադրություն պետք է դարձնել աչքերի շուրջը եղած մաշկին. այն պետք է շատ զգուշությամբ եւ կանոնավոր խնամել։ Պետք չէ գումար խնայել այս հարցում։ Անպայման դիմեք կոսմետոլոգի օգնությանը եւ հենց նրա խորհրդով գնեք այս կամ այն քսուքը; Հավատացեք, ավելի լավ է մեկ անգամ վճարել կոսմետոլոգի խորհրդատվության համար, քան հետո մեծ գումարներ ծախսել աչքերի շրջանում առաջացած կնճիռները վերացնելու համար։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»