Դուք սոցիալական ցանցում ծանոթացել եք տղամարդու հետ, բայց հենց առաջին հանդիպումից հետո ձեր հերոսն անհետացել է եւ այլեւս չի հայտնվել: Ո՞րն է պատճառը:
Պատահում է, երբ կինն իր պահվածքով խրտնեցնում է տղամարդուն: Եվ չի հաջողվում այն, ինչ ի սկզբանե կարող էր հաջող դասավորվել: Եկեք պարզենք, թե քո պահվածքում ինչը կարող է տղամարդուն ստիպել փախչել:
Անհամապատասխան լուսանկարը
Համացանցային ծանոթությանը շատ բնորոշ տապալման պատճառ է: Երբ կինն իր փրոֆայլում 15 տարի առաջվա լուսանկար է տեղադրում կամ էլ ֆոտոշոփով շատ լավ մշակված լուսանկար: Ժամադրության գնալիս տղամարդն ակնկալում է 25 տարեկան սլացիկ աղջկա հանդիպել, փոխարենը հանդիպում է 15 տարով մեծ եւ 15 կգ-ով գեր մեկին: Նույնն էլ ֆոտոշոփին է վերաբերում: Մենք բոլորս սիրում ենք փորձի համար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա անցնել, միշտ հետաքրքիր է թեկուզ մեկ վայրկյանով ինքդ քեզ փայլուն ամսագրի մոդել զգալը: Բայց նույնիսկ այդ ամսագրերի մոդելներն իրականում այնպիսի տեսք չունեն, ինչպես ամսագրի կազմին: Էլ ինչ ասենք սովորական կանանց մասին: Այդ պատճառով տղամարդուն ցույց տուր քո սովորական, իրական պատկերը, եթե ուզում ես, որ վիրտուալ սիրավեպը իրականի վերածվի: Եթե սեփական արտաքինի եւ տարիքի վերաբերյալ բարդույթներ ունես, դրանցից հնարավոր է ազատվել միայն հոգեբանի հետ աշխատելով: Հակառակ դեպքում դու ընդամենը տղամարդուց կազատվես:
Հորինված կերպար
Դա առաջին ժամադրության ձախողման եւս մի պատճառ է նրանց համար, ովքեր ուզում են վիրտուալ շփումն իրականի վերածել: Դա համարյա նույնն է, ինչ լուսանկարի պարագայում, ուղղակի կինը սկսում է իր համար այնպիսի կյանք ստեղծել, որով նա իրականում չի ապրում: Հրաշալի զբոսանավերի լուսանկարներ է դնում, որոնցով չի նավարկել, պատմում է ուղեւորությունների մասին, որոնց երբեք չի մասնակցել, գլուխ է գովում նվերներով, որ իրեն երբեք չեն տվել: Հնարավոր է ոչ այնքան ուշադիր աչքին խաբել համացանցում, բայց ոչ իրականության մեջ. երբ «Աստվածուհին» մետրոյով է գալիս հանդիպման, սինտեպոնե զգեստ հագած, իսկ ռեստորանում պահվածքից պարզ է դառնում, որ նա երբեք այնտեղ չի եղել, ժամադրությունը կարող է կայանալ միայն եթե նրա երկրորդ կեսը նույնպիսի երեւակայող է: Նորմալ տղամարդն արագ հասկանում է, որ իրեն խաբում են: Ոչ ոք չի ուզում խաբված լինել: Տղամարդը հեռանում է:
Ամուսնանալու վրա սեւեռված լինելը
«Արդեն ամուսնանալուս ժամանակն է». դա դրամասիրության է նման, ուղղակի այդ դեպքում սեւեռվում են ոչ թե ամուսնության, այլ փողի վրա: Առաջին հանդիպմանն աղջիկը սկսում է պատմել, թե ինչ շատ է ուզում ամուսնանալ, ինչ շատ են ուզում իր բոլոր ազգականները, թե ինչպես են արդեն օժիտ եւ հարսանիք նախապատրաստել, միայն փեսացուն է պակասում: Որ ինքը միայն լուրջ հարաբերությունների է տրամադրված եւ ոչ ավելի, քան 2 ամսով, իսկ դրանից հետո հարսանիք կլինի: Սկսում է տղամարդուն հարցնել, թե նա քանի երեխա է ուզում, նրանց անունն ինչ կդնեն եւ ինչ դպրոց կուղարկեն: Սկզբունքորեն անհրաժեշտ է առաջին ժամադրության ընթացքում նշել սեփական մտադրությունները, վերաբերմունքը երեխաներին` հետագայում խուսափելու համար տհաճ իրավիճակներից, երբ զուգընկերներից մեկը childfree հոսանքի հետեւորդ կլինի, բայց մեծ տարբերություն կա «դիրքորոշումը պարզելու» եւ «մարդուն որպես երազանքի իրականացման միջոց դիտարկելու» միջեւ: Տղամարդը չի ուզում քո երազանքի իրականացման միջոց լինել: Նա սեփական երազանքներն ունի:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով