NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր հանրահայտ ֆիլմերի մասին։ Այսօր խոսելու ենք Ջոն Ֆավրոյի 2010 թվականի «Երկաթե մարդը 2» ֆիլմի մասին։ Եվ այսպես...
1․Ստեղծողները սկզբում Ջասթին Համերի դերի համար լրջորեն դիտարկել են Ալ Պաչինոյին։
2․Էմիլի Բլանթը հաստատվել է սեւ այրու դերի համար, սակայն «Գուլիվերի ճանապարհորդությունը» (2010) ֆիլմի զբաղվածության պատճառով նա ստիպված էր հրաժարվել դերից: Դերի համար դիտարկել են նաեւ Ջեսիկա Բիլը, Ջեսիկա Ալբան, Նատալի Պորտմանը եւ Անջելինա Ջոլին:
3․Marvel Studios-ի եւ Թերենս Հովարդի միջեւ հարաբերությունների վատթարացումից հետո վերջինս այլեւս չի կատարել Ռոուդիի դերը: Հովարդին փոխարինել է Դոն Չիդլը։
4․Սեմյուել Լ. Ջեքսոնը առաջին ֆիլմում հայտնվելով Նիկ Ֆյուրիի դերում, երկրորդ մասի նկարահանումներից առաջ բացառիկ գործարք է կնքել Marvel Studios-ի հետ, պայմանագրով նա Նիկի կերպարով կհայտնվի ինը ֆիլմերում:
5․Սքարլեթ Յոհանսոնն այնքան էր ցանկանում Սեւ այրու դերը, որ մինչեւ դերի հաստատումը մազերը կարմիր գույնով էր ներկել: Դերի համար Յոհանսոնը ինտենսիվ մարզվել է նկարահանումների մեկնարկից վեց շաբաթ առաջ եւ մարզումները շարունակել է վեցամսյա նկարահանումների ընթացքում:
6․Ջասթին Համերի դերակատար Սեմ Ռոքուելը ֆիլմի առաջին մասում դիտարկվել է Թոնի Սթարկի դերի համար։
7․Առաջին մասում, Տոնի Ստարկը Ստենա Լիին ընդունում է Հյու Հեֆների փոխարեն։ Այս մասում՝ Լարի Քինգի։
8․Ֆիլմի տիտրերում հեռուստադիտողին ցույց են տալիս Տորի մուրճի տեսքով թալիսմանը։
9․Որպեսզի Միկի Ռուրկի հերոսին՝ Իվան Վանկոյին ավելի մարդասեր դարձնելու համար ռեժիսոր Ջոն Ֆավրոն Ռուրկի հետ որոշել է, որ Վանկոն բանտախցում թութակ կունենա։
10․Տեսարաններից մեկում հանդիսատեսին ցույց են տալիս Թոնի Սթարքի դոսյեն, որից հետեւում է, որ Թոնին ծնվել է 1970 թվականի մայիսի 29-ին, գիտե անգլերեն, իսպաներեն, իտալերեն եւ աֆղանա-պարսկական լեզուն, ավարտել է Ֆիլիփսի ակադեմիան եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը:
11․Ֆիլմում Իլոն Մասկը խաղում է ինքն իրեն։ Ռոբերտ Դաունի կրտսերը կողմնորոշվում էր նրա կերպարի վրա, երբ պատրաստվում էր Թոնի Սթարկի դերին։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել