Եվգենի Պետրոսյանը նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին մեղադրել է 200 հազար ռուբլի արժողությամբ արձանիկի գողության մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Արդեն հայտնի է, որ Ստեպանենկոն աշխատանք է ստացել հեռուստաընկերություններից մեկում. նրա շուի առաջին հյուրը երգող հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան է եղել։
ТНТ-ի աստղը Instagram-ում նկարահանման հրապարակում արված լուսանկար է հրապարակել, եւ լուսանկարում՝ ստուդիայի սեղանին նկատվել է նույն արձանիկը։
«Այս այծիկը, Իսրայելից հայտնի մասնագետի աշխատանքները Եվգենի Վահանովիչն անձամբ գնել է Յաֆա քաղաքում գտնվող ֆաբրիկայից։ Այն 2500 դոլար արժե։ Ընդ որում, արդեն մի քանի ամիս է՝ ընթանում է Եվգենի Վահանովիչի եւ Ստեպանենկոյի՝ միասին վաստակած ունեցվածքի գնահատումը. փորձագետները պետք է նկարագրեն ու գնահատե բնակարաններ ու այլ անշարժ գույք, հաշիվները բանկերում, ավտոմեքենաները, ինչպես նաեւ արվեստի 5000 գործ եւ բացառիկ յուրօրինակ իրեր։ Դրանց ցանկում է նաեւ այս արձանիկը»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Եվգենի Պետրոսյանի փաստաբանի՝ Սերգեյ Ժորինի խոսքերը։
Արձանիկը գտնվել է շոումենի՝ Զաչատեւսկի նրբանցքի բնակարանում, ուր ամուսնալուծությունից հետո բնակվում է Ելենա Ստեպանենկոն։ Իրավաբանն ընդգծել է, որ նախկին կինը Եվգենի Պետրոսյանին դժկամորեն է տուն ներս թողնում, երբ նա կարիք է ունենում ինչ-որ բան վերցնելու եւ գրեթե խուզարկում է դուրս գալիս։
«Յուրաքանչյուր անգամ նա գրեթե խուզարկում է դուրս գալիս, իսկ անձամբ տանից գաղտնի կերպով թանկարժեք, բացառիկ իրեր է հանում։ Ունեցվածքի գնահատումը դեռեւս ավարտված չէ, եւ Եվգենի Վահանովիչն անհանգստանում է, որ նախկին կինն այն պարզապես ցրիվ կտա։ Ով գիտի՝ ուր է անհետացել այդ արձանիկը։ Հնարավոր է՝ Ստեպանենկոն այն նվիրե՞լ է Բուզովային։ Եվ տեղո՞ւմ են արդյոք մյուս իրերը»,- տարակուսանքն է հայտնում Սերգեյ Ժորինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը