Այսպես` տղամարդկանց եւ կանանց հարաբերություններին բնորոշ տարօրինակությունները եւ կինն ինչպես հասկանա, թե ինչ է տեղի ունենում իր կեսի հետ:
Ակնկալիքներ եւ իրականություն
Այս սխալը բնորոշ է հեռակա սիրավեպերին եւ ժամադրություններին: Դուք կարող եք հանդիպել քո քաղաքում կամ տղամարդու, հետո էլի ինչ-որ տեղ, միասին լավ ժամանակ անցկացնել, հետո վերադառնալ ամեն մեկդ իր կյանքին եւ պարզել, որ կապը չի կորում, տղամարդը շարունակում է զանգել քեզ եւ գրել: Շփումը կարող է ավելի ու ավելի ռոմանտիկական բնույթ ձեռք բերել. տղամարդը վերհիշում է, թե ինչ լավ էր միասին եւ երեւակայում է, թե էլի ինչ լավ կլինի: Իր երազանքներում տղամարդը կարող է հասնել նույնիսկ ձեր ապագա երեխաների համար անուններ մտածելուն եւ թե դու առավոտյան ինչ լավ տեսք կունենաս իր խոհանոցում:
Ո՞ր աղջկան անտարբեր կթողնեն նման երազանքները: Նա միանում է եւ նույնպես երեւակայության գիրկն ընկնում: Բայց ի տարբերություն տղամարդկանց երազանքների, կանանց երազանքներն արագ իրական ձեւ են ստանում: Նա գնացքի, ինքնաթիռի կամ ավտոբուսի տոմս է գնում: Նա պատրաստ է խոհանոցում ճաշ պատրաստելուն եւ երեք երեխա ունենալուն, եւ ընդհանրապես ուղեւորությունը դիտարկում է որպես երջանիկ տոմս այն ուղղությամբ, որտեղից այլեւս վերադարձ չկա ամուրիությանը: Տեղ հասնելով` գուցե ընդհանրապես չգտնի տղամարդուն կամ էլ պարզի, որ նա այնպիսի ռոմանտիկ եւ ջերմ տրամադրվածություն չունի, որքան սկայպով:
Հարաբերությունների երկարատեւությունը մտադրությունների լրջության ցուցանիշ չէ
Երկրորդ սխալ` հարաբերությունների լրջությունը չափել միասին անցկացրած ժամանակով: Տղամարդկանց եւ կանանց համար հարաբերությունների ժամկետը տարբեր նշանակություն ունի: Կանանց համար ժամկետն ամեն ինչ է, իսկ տղամարդկանց համար ոչինչ չի նշանակում: Կանայք հակված են հաշվարկելու, թե որքան ժամանակ են արդեն անցկացրել միասին եւ դրանից խորը եւ խոստումնալից եզրահանգումներ անել: Որովհետեւ տղամարդու գլխում ժամկետը եւ լրջությունը բոլորովին կապված չեն: Տղամարդու մտադրությունների լրջությունը որոշվում է քո հանդեպ նրա արարքներով. քեզ ծանոթացնո՞ւմ է իր հարազատների եւ ընկերների հետ, քեզ համար անո՞ւմ է որեւէ բան, հոգ տանո՞ւմ է քո հետաքրքրություններին, հիշո՞ւմ է սովորույթները:
Նենգ նախկին ընկերուհին
Ահա մենք մոտենում ենք տղամարդկային հրաշալի տարօրինակությանը` նախկին ընկերուհիների հետ շփմանը: Այդ տարօրինակությունը ոչ մի կերպ չես բացատրի, ուղղակի տղամարդուն ձգում է նախկին ընկերուհու հետ դավաճանելը, իսկ նախկին ընկերուհու հետ դավաճանությունը դավաճանություն չէ: Տղամարդկային տրամաբանություն է, ի՞նչ կարող ես անել:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով