«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երաժշտությունը կարանտինի պայմաններում. ուր «գնալ»՝ առանց բազմոցից վեր կենալու

10:29, 6 ապրիլի

Կորոնավիորւսի համավարակի հետ կապված կարանտինի պայմաններում համաշխարհային եւ ռուսական շատ աստղեր օնլայն համերգներ են տալիս։ Ո՞ւր կարելի է «գնալ»՝ առանց բազմոցից վեր կենալու։ Օրինակ՝ MTV Unplugged հայտնի շոուին, որի շրջանակներում երաժիշտները կոմպոզիցիաները կատարում են ակուստիկ գործիքներով, ինչը հատկապես արդիական է ինքնամեկուսացման պայմաններում։

Տարբեր տարիներին նախագծի շրջանակներում, որը MTV հեռուստաընկերության եթերում թողարկվեց 1989թ.-ին, ելույթ են ունեցել Բոբ Դիլանը, Pearl Ja-ը, Bon Jovi-ը, Քեթի Փերին, Շակիրան, Ալանիս Մորիսեթը, ինչպես նաեւ «Nirvana», «KISS», «Oasis», «Die Toten Hosen», «Roxette» խմբերը։ Որոշ համերգներ հասանելի են MTV-ի կայքում, դրանք ազատ հասնելիությամբ կարելի է գտնել նաեւ YouTube-ում։

Մինչ հայտնիները նստած են տանը, հեռուստաալիքը «MTV Unplugged At Home» չելենջ է սկսել, որի շրջանակներում արտիստները շփվում են հանդիսատեսի հետ եւ նրանց առաջ ելույթ ունենում ուղիղ հեռարձակման միջոցով։ Փոքր համերգների տեսագրությունները յուրաքանչյուր օր հայտնվում են MTV-ի YouTube-յան ալիքում «MTV Unplugged at Home» փլեյլիսթում։ Այս պահին հրապարակվել են Վայկլեֆ Ժանի, Ալեսիա Կարայի, YUNGBLUD-ի եւ JoJo-ի տնային ելույթները։

Բացի այդ՝ հասնելի է Fox News հեռուստաընկերության եւ iHeartRadio ռադիոալիքի բարեգործական համգերի տեսագրությունը, որը եթեր է հեռարձակվել մարտի 29-ի երեկոյան։ Արտիստները ելույթները ձայնագրել են իրենց տներում՝ կարանտինի ընթացքում ձանձրացող մարդկանց զբաղեցնելու, բուժշախատողների անգնահատելի աշխատանքը հարգելու եւ COVID-19-ից տուժածներին օգնելու համար նվիրատվություն հավաքելու համար։ Հաղորդավարը բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն էր։

«Բոլորս ժամանակը տանն ենք անցկացնում։ Դուք ընտանիքներն ու մտերիմներ ունեք, եւ ես էլ ձեր կողքին եմ։ Մենք հոգ ենք տանում միմյանց մասին եւ անում ենք հնարավոր ամեն բան այս ճգնաժամի ընթացքում»,- ասել է Էլթոն Ջոնը։

Համերգին մասնակցել են տասնյակ աստղեր, այդ թվում «Nirvana»-ի նախկին մասնակից ու «Foo Fighters»-ի հիմնադիր Դեյվ Գրոլը, Դեմի Լովատոն, Բիլի Այլիշը եղբոր՝ Ֆինեասի հետ, Լեդի Գագան, Կամիլա Կաբելոն, Շոն Մոնդեսը, «The Backstreet Boys»-ի, Սիարան, Ռայան Սիքրեսթը, Մելիսա Մաքքարթնին, Էլեն Դեջեներեսը եւ այլք։ Արիտսների մի մասի եկույթները կարող եք դիտել Fox News-ի YouTube-յան ալիքում՝ «The iHeart Living Room Concert For America» փլեյլիսթում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Gazeta.ru, News.am, Getty Images

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել