Ամերիկահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Վարդան Հովսեփյանը կրթություն է ստացել ամենատարբեր երաժշտական հաստատություններում՝ Երեւանի պետական կոնսերվատորիայում, Էստոնական երաժշտական ակադեմիայում, Հելսինկիի ջազային կոնսերվատորիայում, Բերքլիի երաժշտական քոլեջում:
Նա ելույթ է ունենում ե'ւ մենահամերգներով, ե'ւ այնպիսի ականավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Միք Գուդրիքը, Փիթեր Էրսքինը եւ Ջերրի Բերգոնզին:
Վարդանը վարպետության դասերով հանդես է գալիս աշխարհի ամենատարբեր երաժշտական հաստատություններում:
Այս կոմպոզիտորի ստեղծագործությունները դասական հիմքի վրա կառուցած նոր սերնդի ջազի վառ օրինակ են:

Դուք ձեւավորվել եք տարբեր երաժշտական դպրոցներում: Այժմ մշտապես բնակվում եւ ստեղծագործում եք ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր ստեղծագործական կյանքում ժամանակի ընթացքում այդ տարատեսակ երաժշտական դպրոցների ազդեցության ներքո: Դյուրի՞ն էր ինքնարտահայտվել ջազի հայրենիքում:
Այդ դպրոցներից յուրաքանչյուրն իր անկրկնելի ազդեցությունն է թողել ինձ վրա: Երեւանի պետական կոնսերվատորիայում սովորում էի կոմպոզիցիայի բաժնում, եւ իմ՝ այնտեղ անցկացրած երկու կիսամյակները հիանալի ներածություն դարձան 20-րդ դարի կոմպոզիտորների ուղու եւ տեխնիկայի ուսումնասիրման հարցում: Դրանից հետո ես բավական սահուն տեղափոխվեցի Էստոնական երաժշտական ակադեմիա, որտեղ շարունակում էի ուսումնասիրել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հելսինկիի ջազային կոնսերվատորիան ինձ համար դարձավ ջազի տեսության եւ իմպրովիզացման առաջին գործնական ուսումնասիրումը: Իսկ Բերքլիի երաժշտական քոլեջն իմ հին երազանքի իրականացումն էր: Հենց այնտեղ ես կարողացա մշակել ջազի ավանդական լեզուն:

Ի՞նչ կարեւորություն եք տալիս երաժշտության մեջ ժառանգականության հարցին: Ձեր ընտանիքում երաժիշտներ կա՞ն:
Իհարկե, չափազանց օգտակար է, երբ ընտանիքում երաժիշտներ կան: Իմ քեռին երաժիշտ էր, եւ ես 5-7 տարեկանում երաժշտության հիմքերն էի ուսումնասիրում նրա ուղղորդմամբ: Մինչեւ 13 տարեկանը երաժշտությունն ինձ համար ոչ շատ խորը մտորման առարկա էր: Այն ինձ համար նույնն էր, ինչ շախմատ կամ ֆուտբոլ խաղալը: Սակայն երբ սիրեցի երաժշտությունը, ես տեսա իմ ուղին…

Արվեստագետներից շատերը ստեղծագործության պրոցեսը համեմատում են ինչ-որ տարերային երեւույթների եւ նույնիսկ այլ արվեստների հետ: Ինչի՞ հետ Դուք կհամեմատեիք Ձեր ստեղծագործական պրոցեսը: Ի՞նչ է կատարվում Ձեր ներսում ամեն անգամ, երբ նոր գործ եք ստեղծում:
Ստեղծագործական պրոցեսը հեշտ չէ նկարագրել, քանի որ այն միշտ տարբեր է: Ես չափազանց բարձր եմ գնահատում երաժշտության ժամանակակից ճարտարապետությունը՝ նրա կառուցվածքը, ծագումը եւ երաժշտական գործիքիս անսահման հնարավորությունները: Որքան ավելի ազատ ես զգում երաժշտության կառուցվածքը, այնքան ավելի մեծ տարածք ես ունենում տարատեսակ ազդեցությունների համար՝ բնության, մարդկային հարաբերությունների, գինու, ուտելիքի, ճանապարհորդությունների կողմից…

Սովորաբար, որեւէ ստեղծագործություն գրելուց առաջ, հեղինակը նախ այն պատկերացնում է իր ներսում, այնուհետեւ ի կատար ածում: Որոշ մարդկանց մոտ այդ բոլորովին այլ կերպ է ստացվում, քան իրենք պատկերացնում էին, իսկ մյուսների մոտ՝ պատկերացրածից էլ հաջող: Ինչպե՞ս է Ձեզ մոտ ստացվում:
Այո, համաձայն եմ, որ երբեմն ստեղծագործության արդյունքը ստացվում է ոչ այնպիսին, ինչպես պատկերացնում էիր: Պահեր են լինում, երբ փորձում ես առանձնահատուկ հնչյուն ստանալ եւ գերագույն բավարարվածություն ես զգում, երբ հաջողության ես հասնում: Իսկ երբեմն էլ իրենց դերն են խաղում հանկարծակիությունն ու անսովոր տեղերը: Ես այս երկու պրոցեսներն էլ սիրում եմ:
Դուք ունեք հայկական անվանումով ստեղծագործություններ՝ «Առագաստ», «Կռունկ»: Ի՞նչ պատմություն ունեն դրանք: Ինչո՞ւ հենց հայերեն:
Այս սկավառակների անվանման համար ես հայերենն եմ ընտրել, որոհետեւ, նախ եւ առաջ, անգլերենում այդ բառերն այդքան տպավորիչ չեն հնչում: Բացի այդ, այս երկու բառերը նման են ЕСМ record լեյբլի լատիներեն անվանումների, ինչը ինձ շատ է դուր գալիս:
Որո՞նք են Ձեր գալիք ստեղծագործական ծրագրերը:
Իմ վերջին աշխատանքները՝ VOCE նախագիծը (Վարդան Հովսեփյանի կամերային անսամբլը) եւ նոր «Երազանքներ Փարիզից եւ վարիացիներ» ձայնասկավառակը մի քանի ամիս առաջ են լույս տեսել: Այս պահին նոր զուգերգի նախագիծ եմ մշակում բրազիլացի երգչուհի Տատյանա Փարրայի հետ, որը ձայնագրվելու է մոտ ապագայում:
Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 11 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 10 նոյեմբերի
Հարթ ճակատից մինչև «տիկնիկային» շուրթեր․ ինչպես «Մար-ա-Լագոյի դեմքը» քաղաքական զենք դարձավ Թրամփի շրջապատում22:22, 10 նոյեմբերի
Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի21:19, 10 նոյեմբերի
Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին