Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը մեկնարկեց. կազմակերպիչները` նոր ֆորմատի եւ դրա առավելությունների մասին

13:33, 6 հունիսի

Այսօր` հունիսի 6-ին, մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկում է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը, որն  այս տարի անցկացվելու է առցանց ձեւաչափով՝ առաջին անգամ օգտագործելով արհեստական բանականության մի շարք հնարավորություններ։ Այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը‚ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը‚ մրցույթի ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյանը եւ մրցույթի մամուլի խոսնակ Սարգիս Նալղրանյանը ներկայացրին մեկնարկող մրցույթի կազմակերպման‚ մասնակիցների եւ ձեաչափի մասին մանրամասններ:

Մրցույթն այս տարի տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ: Կազմակերպիչների խոսքով` թեեւ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փառատոնը ստիպված են եղել տեղափոխել օնլայն հարթակ, այն այս տարի դարձել է եզակի, քանի որ հնարավորություն է ստացել ընդլայնելու իր աշխարհագրությունը: Նախընտրական փուլը հաղթահարել եւ մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար, որոնք ներկայացնում են 13 տարբեր երկրներ` Թայվան‚ Կորեայի Հանրապետություն‚ Հոնկոնգ‚ Ռուսաստան‚ Ֆրանսիա‚ Լյուքսեմբուրգ‚ Կանադա‚ Դանիա‚ Շվեդիա‚ Ճապոնիա‚ Ավստրիա‚ Հունաստան եւ Հայաստան։

Էդուարդ Թադեւոսյանի խոսքով` մասնակիցները նախըտրական փուլն անցել են իրենց ուղարկած երաժշտական տեսանյութերի շնորհիվ, որոնք գնահատվել են պրոֆեսիոնալ հիմքերով:

«Արամ Խաչատրյանի անվան մրցույթը դարձել է մեծ իրադարձություն, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների երաժիշտների համար»,-նշեց ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ թեեւ մշակույթն, ինչպես շատ ոլորտներ, այս շրջանում մեծ կորուստներ է կրում, պետք է փորձել օգտվել ստեղծված հնարավորություններից:

«Արամ Խաչատրյանը մեր մշակույթի խորհրդանիշներից է, այդ է պատճառը, որ նրա անվան մրցույթին մենք մեծ նշանակություն ենք տալիս: Մրցույթի կազմակերպիչներն այսօր օգտվում են նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններից, որպեսզի նոր շունչ հաղորդեն փառատոնին: Կարծում եմ` այն կլինի յուրօրնակ ու դրանով կհիշվի»,-շեշտեց նա:

Արմեն Սմբատյանն էլ խոստովանեց, որ ինքն էլ սկզբնական փուլում կասկածներ է ունեցել` «ինչպե՞ս կարելի է կենդանի շունչը փոխարինել արհեստական բանականության հետ», բայց այսօր մրցույթի նախագահը վստահ է` «Մենք նոր շունչ ենք հաղորդում այս մրցույթին: Հայաստանը կարողացավ գտնել համահունչ հնարավորություն, որպեսզի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեն եւ երաժշտասերները ծանոթանան նոր դեմքերի հետ»:

Մրցույթը կկայանա երեք փուլով։ Սահմանված են հետևյալ մրցանակները. առաջին մրցանակակիրը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւի‚ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կպարգեւատրվի 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ երրորդ մրցանակակիրը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ։ Կշնորհվեն նաեւ մի շարք հատուկ մրցանակներ‚ մասնավորապես՝ «Հանդիսատեսի համակրանք»‚ Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի‚ Նիկոլո Պագանինիի կապրիսի լավագույն մեկնաբանության համար եւ այլն։

Հատուկ մրցանակ է սահմանել նաեւ մրցույթի գործընկեր «Պարմա» ձայնագրման ընկերությունը. խաչատրյանական ստուգատեսի հաղթողը ձայնագրման պայմանագիր կկնքի «Պարմայի» հետ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության