NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Ահա վերջերս էլեկտրոնային փոստով ստացված եւս մեկ պատմություն:
«Չգիտեմ՝ ինչպես սկսել պատմությունս: 1.5 տարի առաջ էր, երբ հանդիպեցինք: Ես լուրջ հարաբերությունների էի ձգտում, քանի որ կարծում եմ, որ կնոջ իսկական երջանկությունն ընտանիքի մեջ է: Եվ քանի որ տարիներ առաջ կատարվել էր ընտանիք կազմելու իմ երազանքը, բայց հետո միայնակ էի մնացել փոքրիկիս հետ, ավելի շատ էի ցանկանում, որ երեխաս մեծանա առողջ ու երջանիկ ընտանիքում, որ հետագայում իմ անվան հետ կապված բամբասանքներն աղջկաս չխանգարեն ու իր մոր համար ամաչելու առիթ չդառնան:
Նա ամուսնալուծված է, երկու տղա ունի: Մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո զգում եմ, որ վախենում է կյանքն ինձ հետ կապել: Նա ամուսնալուծվել է անհավատարմության եւ խանդի պատճառով, ինչի գլխավոր հեղինակը հենց ինքն է եղել…
Սկզբում մեր հանդիպումները կրքոտ էին, ռոմանտիկ, ես չէի պատկերացնում կյանքս առանց նրա: Ամեն ինչ հրաշալի էր, բայց սիրո հարցում ես իմ տեսակետն ունեի, այսինքն՝ լուրջ հարաբերություններ էի ցանկանում, որը նրա կողմից առայժմ բացակայում է: Բացատրում է, որ ընտանիք կազմելու համար պետք է միմյանց լավ ճանաչել, որ հարաբերություններում սերն ամենակարեւորը չէ եւ առաջարկում է որոշ ժամանակ պարզապես ապրել իրար համար, որպեսզի հետագայում, եթե չկարողանանք համատեղ կյանք կառուցել, ինքն իր ծնողների ու հարազատների առջեւ չկորցնի հեղինակությունը: Բայց ես չեմ ցանկանում հանուն սիրո ապրել նրա հետ եւ մեր հարաբերությունները թաքցնել բոլորից…
Ինձ իսկապես օգնություն է պետք: Հասկանում եմ, որ կինը չպետք է տղամարդուն նման առաջարկ անի: Բացի այդ, ինձ միայն ամուսնություն հարկավոր չէ, այլ տղամարդ, ում կողքին ինձ իսկապես կին կզգամ: Բայց եւ ցանկանում եմ հասկանալ, թե այս պարագայում ինչպես պետք է վարվեմ… Նախապես շնորհակալ եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին