Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ի հիշատակ Բիլբո Բեգինսի. Իեն Հոլմի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (Մաս 1)

20:35, 24 հունիսի

«Ինչ-որ ժամանակ Բիլբոն ինձ ասաց, որ այս պատմության մեջ իր մասնակցությունը վաղ թե ուշ կավարտվի: Որ լեգենդի ամեն մի հերոս պետք է հայտնվի ու անհետանա իր հերթը հասնելիս: Բիլբոյի պատմությունը մոտեցել է ավարտին: Նրան այլեւս թափառումները բաժին չեն ընկնի, բացի մեկից»:
Ֆրոդո Բեգինս (Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը)

2020 թվականի հունիսի 19-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ Իեն Հոլմը: Դերասանը նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում, սերիալներում եւ հեռուստաֆիլմերում:

Իենը մեծ մասամբ նկարահանվել է երկրորդական դերերում, բայց իրեն այնքան լավ է դրսեւորել, որ նույնիսկ դարձել է BAFTA-ի (Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիա) դափնեկիր, ինչպես նաեւ Կաննի կինոփառատոնի պարգեւ է ստացել «Հրե կառք» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Բայց Հոլմը հանդիսատեսին ամենից լավ հայտնի է որպես Բիլբո Բեգինսի դերակատար ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի եռապատումում, որն էկրանավորել է գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթը»:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Իեն Հոլմի ֆիլմերի օբյեկտիվ թոփը: Մենք տեղերը բաշխել ենք ըստ կինոյի վերաբերյալ երկու ամենահեղինակավոր կայքերի՝ IMDb-ի եւ Kinopoisk-ի հանրագումարային վարկանիշի տվյալների:

Հստակեցում՝ թոփի մեջ չեն մտնի «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» կինոնկարները:

«Դժոխքից»
10-րդ տեղ, վարկանիշը՝ 14.3 (IMDb-6.8, Kinopoisk-7.5)
Տարեթիվը՝ 2001
Ռեժիսոր՝ Ալբերտ Հյուզ եւ Ալեն Հյուզ
Գլխավոր դերերում՝ Ջոնի Դեփ, Հիզեր Գրեմ, Իեն Հոլմ …

Նա մթի ու սարսափի մարմնացումն է: Նրա մականունն է «Մարդասպան Ջեքը»: Նրան փորձում է բռնել տեսուչ Ֆրեդ Էբերլայնը, որը հանգում է այն եզրակացության, որ Մարդասպան Ջեքի գործը չարամիտ դավադրության մասն է, որին խառնված է Մասոնների օրդենը:



«Գեորգ թագավորի խելահեղությունը»
9-րդ տեղ, վարկանիշը՝ 14.4 (IMDb-7.2, Kinopoisk-7.2)

Տարեթիվը՝ 1994
Ռեժիսոր՝ Նիկոլաս Հայթներ
Գլխավոր դերերում՝ Նայջել Հոթորն, Հելեն Միրեն, Իեն Հոլմ…

Անգլիայի թագավոր Գեորգ III-ը երկիրը բարեհաջող կառավարում է արդեն 30 տարի... Սա մեկ միապետի համար չափազանց երկար ժամկետ է, ինչպես կարծում են նրա հասունացած որդիները: Արքայական պալատի արտաքին փայլի հետեւում թաքնված են ինտրիգներն ու իշխանության համար դաժան պայքարը…

«Հենրի V. Ազենկուրի ճակատամարտը»
8-րդ տեղ, վարկանիշը՝ 14.6 (IMDb-7.5, Kinopoisk-7.1)

Տարեթիվը՝ 1989
Ռեժիսոր՝ Քենեթ Բրանա
Գլխավոր դերերում՝ Դերեք Ջեքոբի, Քենեթ Բրանա, Իեն Հոլմ…

Հավակնելով Ֆրանսիայի թագավորի տիտղոսին՝ անգլիացի երիտասարդ միապետ Հենրի V-ը ներխուժում է Ֆրանսիա: Չնայած չափազանց ծանր ռազմարշավին, անգլիական զորքը շարունակում է հաղթանակներ տոնել: Բայց Ազենկուրում անգլիացիների թուլացած բանակը բախվում է իր ուժերով բազմակի գերազանցող ֆրանսիացիներին: Հենրին որոշում է չխուսափել ճակատամարտից, որը կմտնի պատմության մեջ…



«Այգիների երկիրը»
7-րդ տեղ, վարկանիշը՝ 14.6 (IMDb-7.4, Kinopoisk-7.2)

Տարեթիվը՝ 2003
Ռեժիսոր՝ Զակ Բրաֆ
Գլխավոր դերերում՝ Նաթալի Փորթման, Զակ Բրաֆ, Իեն Հոլմ…

Կյանքից դժգոհ հեռուստատեսային դերասան Էնդրյու Լարջմանը տասնամյա բացակայությունից հետո վերադառնում է հայրենի քաղաք՝ մասնակցելու մոր հուղարկավորությանը եւ հանդիպում է էպիլեպսիայով տառապող Սեմ անունով աղջկան:

Երկար ժամանակ հակադեպրեսանտներ գործածող Էնդրյուին նա օգնում է ազատվել էմոցիոնալ սթրեսներից եւ նոր կյանք սկսել:

«Ավիատորը»
6-րդ տեղ, վարկանիշը՝ 15.1 (IMDb-7.5, Kinopoisk-7.6)

Տարեթիվը՝ 2004
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Գլխավոր դերերում՝ Լեոնարդո Դի Կապրիո, Քեյթ Բլանշետ, Իեն Հոլմ…

Հորից ոչ մեծ ֆաբրիկա ստանալով՝ Հովարդ Հյուզը այն վերածում է հսկա, ֆանտաստիկորեն շահութաբեր ձեռնարկության: Դառնալով վիթխարի կինոընկերության տերը՝ նա նկարահանում է իր ժամանակի համար ամենաթանկարժեք ֆիլմը եւ նվաճում ամենահմայիչ հոլիվուդյան դերասանուհիների սրտերը:

Փողն այրում է Հյուզի սիրտը, նրան հանգիստ չի տալիս, իսկ նրա հոգին վեր է մղվում: Միայն այնտեղ՝ մի քանի հազար մետր բարձրության վրա է նա իրավամբ երջանիկ: Միայն այնտեղ, որտեղ ամեն ինչ վճռում են օդաչուի վարպետությունն ու Աստվածը։

Շարունակելի

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել