Մոդել Աննա Դեմիրխանյանը նոր հոբբի ունի, որով այս օրերին հագեցնում է իր առօրյան: Կարանտինի ընթացքում Աննան իրականացրել է դստեր երազանքը՝ նրա 50-ից ավել բարբի տիկնիկների համար ստեղծելով նոր «զգեստապահարան»՝ նորաձեւ ու թրենդային զգեստներով: Մոդելն իր նոր նախասիրությամբ կիսվել է NEWS.am STYLE-ի հետ՝ տրամադրելով նաեւ ստեղծված աշխատանքների լուսանկարները:
«Դուստրս շատ է սիրում բարբի տիկնիկներ, եւ դրանցից շատ ունի: Մի օր նա ասաց, որ Ձմեռ պապիկից բարբի տիկնիկի զգեստներ է ուզում ստանալ, եւ ես շրջեցի քաղաքի բոլոր խաղալիքների խանութներով, սակայն ոչինչ չգտա, բացի բարբիի ամանօրյա բրենդային զգեստներից, որոնք բավական թանկ էին: Այդ ժամանակ ես եւ մայրիկս ինքնուրույն կարեցինք տիկնիկների համար նախատեսված գեղեցիկ զգեստներ: Երբ այս համաճարակը սկսվեց, քանի որ ստիպված էինք մեկուսանալ տանը, մայրիկիս հետ որոշեցինք հետաքրքրացնել մեր առօրյան՝ զբաղվելով այս ժամանցային գործով: Այդ պահին ես հասկացա, որ ցանկանում եմ թեթեւացնել նաեւ մյուս մայրիկների գործն ու երջանկացնել նրանց դստրիկներին»,-պատմում է Աննան՝ հիշելով, որ փոքր տարիքում ինքն էլ է դստեր պես սիրել խաղալ տիկնիկներով.
«Իհարկե, ես էլ, ինչպես շատ փոքրիկ աղջնակներ, մանկությունս անցկացրել եմ տիկնիկների հետ: Այդ ժամանակվանից ինչ ասես, չենք ստեղծել քրոջս հետ՝ տիկնիկների զգեստներ, կահույք, անկողնային պարագաներ…Շատ հնարամիտ էինք»:
Աննան դիզայների կրթություն չունի, բայց ասում է, որ մայրը, քույրն ու մորաքույրն օժտված են այդ տաղանդով:
«Մայրս դեռ դպրոցական տարիներից իր, իր մայրիկի ու քրոջ համար զգեստներ էր կարում, ավելի ուշ՝ նաեւ մեզ համար: Երբ փոքր էինք, նա ինձ եւ քրոջս համար նույնատիպ զգեստներ էր կարում, եւ մենք՝ որպես զույգ քույրեր էինք ներկայանում՝ կրելով մեր մայրիկի ստեղծածը: Իսկ երբ 14 տարեկանում սկսեցի հաճախել մոդելային կենտրոն, այնտեղի գլխավոր դերձակը՝ Ներսես Սարգիսովիչը, ինձ սովորեցնում էր կար ու ձեւ: Նրա ուշադիր ղեկավարության ներքո՝ ես սկսեցի ինքս ինձ համար յուրահատուկ դիզայնով զգեստներ կարել, բայց դա ինձ համար ուղղակի հոբբի էր»:
Աննան նշում է՝ իր ստեղծած տիկնիկային զգեստները հաճախ նվիրում է ծանոթ մայրիկներին, նաեւ խոստովանում, որ դրանց պահանջարկն օրեցօր մեծանում է.
«Ես հիմա եւ նվիրում եմ այդ զգեստները, եւ վաճառում, քանի որ պահանջարկ կա, բայց անկախ դրանից, ես շատ ուրախ եմ, որովհետեւ հոգեւոր սնունդ եմ ստանում այդ զգեստները պատրաստելիս, տիկնիկների «լուքերը» հավաքելիս: Ի դեպ, զգեստների դիզայնի ընտրությունը վստահում եմ իմ սիրելի ու տաղանդավոր մայրիկին»:
Հարցին արդյոք հոբբին հնարավո՞ր է վերածվի ավելի մեծամասշտաբ աշխատանքի եւ նա սկսի զգեստներ կարել նաեւ իրական աջիկների համար, մոդելը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ավելի շատ ոչ, քան այո: Արդեն շատ ցանկացողներ կան նման զգեստների, բայց... ինչպես մայրս է ասում՝ տիկնիկի համար զգեստներ պատրաստելը հաճելի եւ հանգիստ գործ է, նա լեզու չունի, որ խոսի, ինչ պատրաստում, այն էլ հագցնում ես, եւ նա շատ լուռ, ժպիտով ընդունում է (ծիծաղում է)»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը