Այս շաբաթը բավական բուռն էր հայկական շոու-բիզնեսում եւ Երեւանում տեղի ունեցած իրադարձություններով: Չհաշված հայտնիների ինստագրամյան հրապարակումները, որոնք ամեն օր հետաքրքրեցնում են նրանց հետեւորդների առօրյան, մեր քաղաքում ու մեր հայտնիների կյանքում եղան իրադարձություններ, որոնք լայնորեն քննարկվեցին ողջ շաբաթվա ընթացքում:
Դեռ նախորդ շաբաթվանից պարզ դարձավ, որ Հայաստանում է «Թղթե տունը»/La Casa de Papel սերիալից մեր հայտնի հայրենակիցը՝ Բոգոտային մարմնավորող դերասան Հովիկ Կեուչկերյանը, որն առաջին անգամ է հայրենիք ժամանել, իսկ առիթն ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի եւ պրոդյուսեր Արման Նշանյանի նոր նախագիծն է, որի գլխավոր դերում էլ հանդես է գալիս դերասանը: Հովիկի ներկայությունը մեծ ոգեւորություն է առաջացրել երկրպագուների շրջանում, որոնք La Casa de Papel սերիալի հայկական ֆեյսբուքյան ֆան-էջում կիսվում էին նրա հետ լուսանկարներով, որոնք արվել են պատահական հանդիպումների ընթացքում:
Այս շաբաթ մեզ ուրախացրեց նաեւ «Հայաստանի ձայնը 2013»-ի հաղթող Մաշա Մնջոյանը, որը շարունակում է իր հաղթարշավը «Ավստրալիայի ձայնը» նախագծում: Քելլի Ռոուլենդի թիմում մրցող հայ երգչուհին «Մենամարտ» փուլում ելույթ է ունեցել մեկ այլ մասնակցի` Էլլա Մոններիի հետ: «Մենամարտող» զույգը կատարել է Արետա Ֆրանկլինի Respect երգը: Ըստ փուլի կանոնների` Քելլի Ռոուլենդը կարող էր ընտրել թիմակից աղջիկներից միայն մեկին: Մարզիչը հիացմունքով է խոսել երկու երգչուհիների մասին էլ` խոստովանելով, որ ընտրություն կատարելը դժվար է, եւ ի վերջո նա ընտրել է Էլլային: Այնուամենայնիվ, ժյուրիի մեկ այլ անդամ` Բոյ Ջորջը, որոշել է «փրկել» Մաշային` նրան հրավիրելով իր թիմ: Այսպիսով, Մաշան շարունակում է իր պայքարը նախագծում:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է առաջնեկին: Այս լուրը Շուշաննան հաստատել է նաեւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում՝ նշելով, որ հղիության մասին հարցազրույցներ չի ցանկանում տալ, բայց փաստել է, որ անսահման երջանիկ է կյանքում տեղի ունեցող փոփոխությունից: Երջանիկ են նաեւ դերասանուհու երկրպագուները, որոնք լուրն իմանալուն պես՝ շտապել են շնորհավորել «Սիրուն Սոնայի» գլխավոր դերակատարուհուն:
«Ոսկե ծիրան» փառատոնի կազմն այս շաբաթ օնլայն քննարկում էր կազմակերպել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում ռեժիսորն անդրադարձել է ֆիլմի մտահաղացմանը՝ նշելով. «Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմելու է Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ուզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախում առկա աբսուրդային վիճակը»: Նա նաեւ հավելել է, որ բազում հիմնադրամներ, որոնց դիմել է ֆինանսավորման համար, ցանկացել են, որ նա իր սցենարի այլ տարբերակներ գրի, այլ անկյունից ցույց տա Արցախը եւ այլն, իրենց սխեմաներն ու մոդելներն են առաջարկել։ Ռեժիսորն ասել է՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրել, սակայն հավելել՝ այսօրվա ֆիլմը շատ նման է նրան, ինչ ուզում էր ասել ամենասկզբում, եւ դա իր ամենամեծ հաղթանակն է։
Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ եւ ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։
Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը