Ջոան Ռոուլինգի խոսքերի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Հունիսին Ռոուլինգին քննադատել են տրանսֆոբ հայտարարությանների պատճառով, իսկ այժմ գրողն իր վերաբերմունքն է արտահայտել վիրաբուժության ու հորմոնալ թերապիայի մասին, ինչը սուր են ընդունել սոցիալական ցանցերի օգտատերերը։
«Մեր առաջ հոմոեքսուալ կողմնորոշմամբ երիտասարդների համար կոնվերսիոն թերապիայի նոր տեսակ է, որոնց ամբողջ կյանքի համար հորմոններ են տալիս, որոնք կարող են ապտղություն կամ սեքսուալ դիսֆունկցիա առաջացնել»,- ասել է Ջոանը՝ հավանելով հրապարակումն այն մասին, որ հորմոնները ծայրահեղ միջոց են։
Պատասխանելով օգտատերերից մեկի մեկնաբանությանը, որում նշվում էր, որ հորմոնալ դեղամիջոցները երբեմն հակադեպրեսանտների են փոխարինում, գրողը նշում է, որ դրանք երբեմն կարող են անհրաժեշտ լինել եւ նույնիսկ կյանք փրկել, սակայն այդ դեղամիջոցները պետք է վերջին միջոցը, եւ ոչ թե ցանկում առաջին տարբերակը լինեն։ «Դա ալարկոտություն է. հաբեր տալ մարդկանց ուղեղները բուժելու նպատակով ժամանակ ու ուժեր ծախսելու փոխարեն»,- ասված է հրապարակման մեջ։
Գրողը պնդում է, որ սեռափոխությունը խնդրի լուծում չի լինի, քանի որ կան մարդիկ, որոնք զղջացել են։ Վիրավորված մարդիկ հայհոյանքներ են հնչեցնում Ռոուլինգի հասցեին եւ վիճակագրություն մեջբերում. ըստ 2019թ.-ի բրիտանացի գիտնականների հետազոտության տվյալների՝ տրանսգենդերները հազվադեպ են զղջում սեռափոխության համար (3,398 հետազոտվողից 1 տոկոսից պակասը)։
Պատասխանելով հրապարակմանը՝ տրանսգենդեր մոդել ու ակտիվիս Մունրո Բերգդորֆը գրել է. «Ջոան Ռոուլինգը գիտնական չէ։ Նա բժիշկ չէ։ Նա սեռական կողմնորոշման հարցով փորձագետ չէ։ Նա միլիարդատեր է, հետերոսեքսուալ սպիտակամորթ կին, որը կարծում է, թե գիտի՝ ինչն է մեզ ու մեր մարմինների համար ավելի լավ, բայց սա նրա պատերազմը չէ»։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են