Ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի ողբերգական մահն առեղծվածային են անվանում. նա «Երգչախումբ» սերիալում խաղացել է Սանտա Լոպեսի կերպարը։ Դերասանուհին նախագծի արդեն երրորդ աստղն է, որը մահացել է մինչեւ 40 տարեկան դառնալը։
Նայայի մարմինը հայտնաբերել են նրա գործընկերոջ՝ դերասան Քորի Մոնթեյթի մահվան յոթերորդ տարելիցին. նա սերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսին։ Նրա մարմինը 2013թ.-ի հուլիսի 13-ին հայտնաբերել են Վանկուվերի հյուրանոցում։ Մոնթեյթի արյան մեջ ալկոհոլի ու հերոինի մահացու խառնուրդ են հայտնաբերել։ Դերասանը սկսել է թմրամիջոցներ օգտագործել դեռ պատանեկության տարիներին եւ երկար տարիներ պայքարել է կախվածության դեմ։ Մահվանից երեք ամիս առաջ նա կրկին օգնության է դիմել։
2018թ.-ի հունվարին 35 տարեկանում մահացել է Մարկ Սալինգը. նա ինքնասպանության է գործել։ 2015թ.-ի դեկտեմբերին դերասանին ձերբակալել են մանկական պոռնոգրադիա պահելու մեղարանքով։ Նա 2017թ.-ի աշնանն իրեն մեղավոր է ճանաչել, Սալինգի նկատմամբ պատիժ պետք է նշանակվեր 2018թ.-ի մարտին. նրան չորսից յոթ տարվա ազատազրկում էր սպառնում։ 2007-2010թթ. Սալինգը հանդիպել է Նայա Ռիվերայի հետ։
«Երգչախմբի» «անեծքի» մասին հրապարակումների ֆոնին Twitter-ում ու լրատվամիջոցներն, այդ թվում EW-ն հարց են հնչեցնում, թե որքանով է արդարարացի խոսել արտաքին ուժերի միջամտության մասին։ IMDB-ի տվյալներով՝ սերիալի դերասանական կազմում ներառված է եղել ավելի քան հազար մարդ, իսկ դրա սկսվելուց 11 տարի է անցել։ Այդ պատճառով դժբախտությունները, որոնք բաժին են ընկել շոուի մասնակիցներին, պետք է դիտարկել «ոչ թե որպես դիվական միջամտության արդունք, այլ մաթեմատիկական պատահականություն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը