ԽՈՅԵՐ
Այսօր դուք նոր հետաքրքրություն կգտնեք: Այն ամբողջովին կխլի ձեր ժամանակը` ստիպելով մոռնալ սիրելիին: Այդպես չի կարելի. հիշեցրեք նրան, թե որքան եք իրեն սիրում:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հավատա ձեր ասածներին ու զգացմունքներին: Փորձեք նրան համոզել, որ ոչ մի ենթատեքստ էլ չկա ձեր գործողությունների մեջ եւ որ ամեն ինչ հենված է անկեղծության վրա:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ խոսեք որեւէ բարձր եւ խորը բանի մասին: Խոսքը չի վերաբերում Էյֆելյան աշտարակին: Նրա հետ լուրջ թեմաներից խոսեք: Մի խոսքով` փիլիսոփայեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք կբացահայտեք, որ ձեր սիրելին իրականում շատ ավելի հետաքրքիր անձնավորություն է, քան ձեզ կարող էր թվալ: Դուք նրանից կարող եք տանալ այն հարցերի պատասխանները, որոնց մասին վաղուց էիք խորհում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ ինչ-որ բան կխանգարի, ինչի պատճառով կմոռանաք սիրելիին կամ կուշանաք նրա հետ հանդիպումից: Հետեւանքների մասին ավելորդ է խոսելը: Մի՞գուցե զարթուցիչ օգտագործեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին ամաչելով ձեզ կհայտնի, որ երբեւէ ստել է ձեզ: Եթե նա իր մեջ այդքան համարձակություն է գտել խոստովանելու իր սուտը, ուրեմն տխրելու կարիք չկա. Ձեզ մոտ ամեն ինչ դեռ առջեւում է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր անձնական խորհուրդների համար ավելի լավ է դիմեք ընկերերին եւ մտերիմներին. Նրանք կօգնեն կողմնորոշվելու, թե ինչպես լուծել սիրելիի հետ խնդիրները: Սակայն մի մոռացեք, որ վերջնական որոշումը պետք է կախված լինի ձեզանից;
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ուշադիր եղեք սիրելիի ասածների նկատմամբ: Հնարավոր է` նա մի բան ասի, որն ամբողջովին կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը: Նա` ինքը չի գիտակցի իր ասածի լրջությունը, բայց դուք պետք է շատ զգոն լինեք դա որսալու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր հաջողության չսպասել: Ձեր բոլոր ջանքերը ի չիք կդառնան մի որեւիցե հիմար բանի պատճառով: Սակայն հուսհատվել էլ պետք չէ: Վաղը նոր օր կբացվի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ քիչ ժամանակ եք սկսել հատկացնել իրեն: Հետեւաբար, նա կմտածի, թե դուք այլեւս իրեն չեք սիրում: Պետք է ամեն ինչ անեք, որ նրա կասկածները վերանան:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր պետք չէ ձեր զգացմունքների մասին պատմել սիրելիին: Նա դրանք չի հասկանա եւ միգուցե անհարմար իրավիճակում հայտնվեք: Լուրջ խոսակցությունները թողեք վաղվան:
ՁԿՆԵՐ
Այսօր մաքսիմալ անկեղծ եղեք ինքներդ ձեր հանդեպ: Թող ձեր սիրելին տեսնի ու սիրի ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նա է ձեզ ցանկանում տեսնել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին