Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Գովազդ կինոյում, կամ ինչպես ձեզ ստիպել շաուրմա ուտել (Մաս 1)

20:33, 24 հուլիսի

Թվայնացման մեր դարում, երբ ամեն կողմից մարդու վրա տեղեկատվական հոսքերի տեղատարափ է, կենսական անհրաժեշտություն է տեղակատվական ծավալների ճիշտ ընտրության, վերլուծման եւ ընկալման ունակությունը: Սա հատկապես վերաբերում է գովազդներին:

Օրինակ բերեմ՝ մեր մոլորակի բնակչության մեծամասնության համար Ամանորը տարվա գլխավոր տոնն է: Դրա «առաջատար» խորհրդանիշն է Սանտա Կլաուսը, որի կերպարն արդեն վաղուց եւ խորապես արմատացել է մեր մեջ (տարբեր երկրներում կերպարը, բնականաբար, մետամորֆոզների է ենթարկվել, բայց ընդհանուր առմամբ նույնն է):

В сети возмутились новогодней рекламой Coca-Cola

30-ական թվականների սկզբին Սանտայի կերպարը գովազդի շնորհիվ ամբողջությամբ իրեն զուգորդեց Coca-Cola ընկերությունը: Իսկ վերջին տասնամյակներին ամանորյա տոների ամբողջ ժամանակահատվածը միանշանակորեն զուգակցվում է գազավորված ըմպելիքի գովազդի հետ:

Ես անձամբ ծանոթներիցս բազմիցս եմ լսել, որ նրանց համար ամանորյա տոները սկսվում են, հենց նրանք տեսնում են Coca-Cola-ի գովազդը:

Մի խոսքով՝ գրագետ գովազդը մարդու գլխի մեջ նստվածք է տալիս վաղ հասակից մինչեւ պատկառելի տարիք:

Խոսենք կինոյում գովազդի մասին: Ավելի ճիշտ՝ կինոինդուստրիայի շրջանակում այն նշվում է Product Placement տերմինով (բառացի թարգմանությամբ՝ արտադրանքի տեղադրում), ինչն, ըստ էության, անվանվում է քողարկված գովազդ:

Ստույգ հայտնի չէ, թե ինչպիսին է եղել կինոյում առաջին գովազդը, բայց հայտնի առաջին օրինակներից մեկն է համարվում National Geographic հեռուստաալիքի «Այս սքանչելի կյանքը» (1947) կուլտային ֆիլմը: Կինոյում գովազդին լրջորեն սկսեցին վերաբերվել Սթիվեն Սփիլբերգի 1982 թվականի «Այլմոլորակայինը» կինոնկարի ցուցադրությունից հետո: Այն անչափ հմտորեն կարողացավ կինոնկարի սյուժեի մեջ մտցնել «Hershey's» ընկերության Reese`s Pieces քաղցրեղենի գովազդը: Վերլուծաբանները պարզել են, որ ֆիլմի ցուցադրությունից հետո քաղցրեղենի վաճառքը 80 տոկոսով աճել է:

Համանման իրավիճակ ստեղծվեց նաեւ 2012 թվականի «Վրիժառուները» կինոնկարի հետ, բայց մեկ տարբերությամբ: Վերջին տեսարաններից մեկում՝ Նյու Յորքի համար ճակատամարտից հետո, Թոնի Սթարքն ասում է. «Այստեղից երկու թաղամաս այն կողմ ինչ-որ շաուրմա են պատրաստում: Չգիտեմ, թե դա ինչ է, բայց ուզում եմ»:

Դե, իսկ տիտրերից հետո տեսարանում մեզ ցույց են տալիս, թե ինչպես է «Վրիժառուների» ամբողջ թիմը, ճաշարանում նստած, լուռ շաուրմա ուտում:

Այս տեսարաններից հետո Ամերիկայում շաուրմայի վաճառքը նույն 80 տոկոսով աճեց:

Այս երկու գովազդների միջեւ տարբերությունն այն է, որ «Marvel» ընկերությանը ոչ ոք չէր խնդրել շաուրման գովազդել, դա ռեժիսոր Ջոս Ուիդոնի մտահղացումն էր՝ որպես ֆիլմում կատակերգական տեսարան:

Այս օրինակները դիտելով՝ մենք հասկանում ենք, որ գովազդ կարելի է անել ինչպես գրագետ, այնպես էլ, կներեք այս տերմինի համար, կացնային:

Օրինակ՝ հայկական բազմաթիվ սերիալներում ձեր աչքն են խոթում գինու տարբեր տեսակներ, բնական հյութեր կամ էլ սուրճ եւ այլն, եւ այլն:

Հատկապես ոչ էթիկական են դիտվում տեսարանները, երբ հերոսներից մեկը մյուսին, ասենք, մեկ գավաթ սուրճ առաջարկելիս մատնացույց է անում որոշակի ապրանքանիշը:

Դա անչափ արհեստական է նայվում, որովհետեւ ոչ ոք այդ կերպ սուրճ չի առաջարկում: Ավելին՝ այդ պահին հանդիսատեսն իր ամբողջ էությամբ զգում է, որ իր ճակատին են խփում «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՎԱԶԴ Է» ցուցանակով:

Առանձնապես կացնային են նկարահանված ճաշկերույթի տեսարանները, երբ անհրաժեշտ է ցույց տալ ավանդական հայկական սեղանը, որի վրա ճաշատեսակներից զատ, կան նաեւ ըմպելիքներ՝ զովացուցիչ եւ ոգելից:

Դե, իհարկե՝ շշի պիտակը կադրի ամենաերեւացող տեղում է, փոխարենը գովազդի համար չվճարող մյուս ըմպելիքների պիտակը պոկված է:

Գործերը լավ չեն նաեւ ռուսական արտադրության ֆիլմերի եւ սերիալների դեպքում:

Բազմաթիվ ռուսական ֆիլմեր վարձույթում մեկը մյուսի հետեւից տապալվում են, բայց դա ստեղծողներին չի հուզում, քանի որ արդեն նկարահանումների ժամանակ ամբողջ բյուջեն «հետ են բերում», նաեւ ոչ վատ գումարներ են վաստակում տարբեր գովազդային պայմանագրերով:

Այս տեսակետից իրեն բավականին վառ է ցուցադրել ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը: Նրա՝ «Ճակատագրի հեգնանք: Շարունակություն» կինոնկարը ընդհանրապես համարվում է հնարավոր ամեն ինչի երկժամյա գովազդ:

«Ճակատագրի հեգնանք: Շարունակություն»

Կինոնկարում գովազդվում են «Toyota», «Nokia», «Calvé», «Faberlic», «Զոլոտայա բոչկա», «Ռուսկիյ ստանդարտ», «Իսլանդկա», «Nestle», «Աերոֆլոտ», «Կրասնայա ստրելա», «Տրոյկա Դիալոգ», «Նաստյուշա», «Ավտոռադիո», «Նովոյե ժյոլտոյե տաքսի», «Ռուսկոյե մորե» եւ էլի մի ամբողջ կույտ բրենդներ:

Բայց գովազդային գլխավոր բրենդը, ես կասեի՝ ֆիլմի գլխավոր հերոսն է դարձել «Բիլայնը» ընկերությունը:

Կինոնկարում գրեթե յուրաքանչյուր 5 րոպեն մեկ այս կամ այն ձեւով ցուցադրում են բջջային կապի օպերատորի գովազդը: Էկրանին բջջային հեռախոսի սքրինսեյվերն է, հեռուստացույցների էկրաններին՝ գովազդային հոլովակը, ֆիրմային գծավոր շարֆը, ֆիմային գավաթը եւ տորթի վրայի բալը՝ Բեզրուկովի հերոսը, որը «Բիլայնի» աշխատակից է:

Իհարկե, կան կինոյում գրագետ գովազդի օրինակներ, որը սցենարիստների գրագետ աշխատանքի շնորհիվ նույնիսկ կարող է դառնալ ֆիլմի գրեթե կուլտային տարր… Բայց այդ մասին մյուս անգամ...

Շարունակելի

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել