Թոմ Հարդիի եւ Շարլիզ Թերոնի կոնֆլիկտը խանգարել է «Խելահեղ Մաքսը» ժապավենի նկարահանման ընթացքին, հայտնում է Metro-ն։
Կասկադյոր եւ դուբլյոր Դեյնա Գրանտը հիշել է, որ դերասանների միջեւ տարաձայնությունները լրջորեն բարդացրել են աշխատանքի ֆիլմի վրա, քանի որ աստղերը ձգտել են որքան հնարավոր է քիչ ժամանակ անցկացնել միասին։
«Երբ մենք սկսեցինք մարտական խորեոգրաֆիայով զբաղվել, անմիջապես լարվածություն զգացինք։ Մեզ բացատրեցին, թե ինչ է տեղի ունենում եւ խնդրեցին այնքան լավ աշխատել, որքան հնարավոր է այդ իրավիճակում։ Եվ դա շատ տարօրինակ էր, քանի որ մենք սովորաբար աշխատում ենք մի մեծ խմբով։ Դա ծանր էր, քանի որ ես ստիպված էի ժամանակ անցկացնել երկուսի հետ էլ, իսկ նրանց չէին ցանկանում միասին լինել։ Այդ պատճառով երբ գործը հասնում էր նկարահանումներին, ես Շարլիզի փոխարեն նկարահանվում էի Թոմի հետ, իսկ Թոմի նմանակը Շարլիզի հետ աշխատում էր Թոմի փոխարեն»,- նշել է Գրանտը։
Այս տարվա մայիսին Շարլիզ Թերոնը New York Times-ին տված հարցազրույցում պատմել է «Խելահեղ Մաքսը. զայրույթի ճանապարհը» ֆիլմի ընթացքում կոնֆլիկտի մասին։
«Ես բավարար չափով կարեկցանք չունեի՝ հասկանալու համար Թոմի զգացմունքները, որը եկել էր Մել Գիբոսնի փոխարեն։ Դա սարսափելի է։ Եվ ես կարծում եմ, որ իմ վախի պատճառով մեր միջեւ պատ եմ կառուցել։ Իսկ մեզ պետք էր խոստովանել, որ երկուսս էլ վախենում ենք եւ բարի լինել միմյանց նկատմամբ։ Մենք տարօրինակաբար գործում էինք մեր կերպարների նման. կարծես պայքարում էին ողջ մնալու համար»,- պատմել էր Թերոնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը