BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումները

Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

«Եղել է ընթացք, երբ քաշի ավելացմամբ կորցրել էի ինքնավստահությունս». Սյուզաննա Մելքոնյանը՝ առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական ու հոգեբանական փոփոխությունների մասին

15:21, 30 հուլիսի

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը տեւական ժամանակ է՝ ակտիվորեն զբաղվում է սպորտով: Նրա խոսքով՝ առողջ ապրելակերպն իր համար նորություն չէ, սպորտով զբաղվելը ոչ թե մեկնարկ է, այլ վերադարձ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան խոստովանել է, որ մարզումներին վերադարձել է, նախ եւ առաջ, ցանկալի քաշ ձեռք բերելու համար, սակայն սպորտն իր կյանք է բերել ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական առավելություններ: Սյուզաննան պատմել է նաեւ շրջապատի կարծիքի հետեւանքով բարդույթավորվելու, այդ փուլը հաղթահարելու եւ միշտ կատարելագործվելու անհրաժեշտության մասին:

«Արդեն 5 ամիս է, ինչ վերադարձել եմ սպորտային կյանքին, քանի որ այն բերում է մի քանի կարեւոր գործոններ՝ լավ հեգեվիճակ, բացասականից ազատելու հիանալի հնարավորություն, արյան լավ շրջանառության ապահովում, օգնում է ազատվել ավելորդ քաշից ու ակտիվ էներգիա փոխանցում: Ինձ համար սպորտով զբաղվելու առաջին դրդապատճառը ավելորդ կիլոգրամներից ազատվելն էր, երկրորդը՝ բացասական էմոցիաներից»,-ասում է երգչուհին՝ անդրադառնալով նաեւ ժամանակին ավելորդ քաշի հետ ձեռք բերած բարդույթներին:

«Ավելորդ քաշն, ընդհանրապես, մեր ներսում կուտակված թունավոր նյութերն են՝ ճարպի կամ բացասական լիցքերի տեսքով, ու դա չի կարող չբարդույթավորել որեւէ մեկին: Այն, ինչն «ավելորդ է», չի կարող լինել լավ բան: Վերջին 3-4 տարվա ընթացքում պարբերաբար բախվել եմ այս խնդրին, հատկապես, էկրանին ինձ շատ անգամներ անհարմար եմ զգացել: Ցավոք՝ կար ժամանակ, երբ հագուստը պետք է ինձ գեղեցկացներ ու քողարկեր այդ «ավելորդ» բաները, բայց հիմա հիմնականում հակառակն է լինում; Որպես բեմի մարդ՝ շատ բարդութավորված եմ եղել, բայց այս ոլորտում պետք է լինես ուժեղ, ու դա փորձել եմ չարտահայտել»,-խոստովանում է երգչուհին՝ չժխտելով, որ հաճախ այդ բարդույթներն առաջացել են շրջապատի պատճառով:

«Կար ժամանակ, երբ այնքան էի դարձել շրջապատի գերին, որ, օրինակ, երբ մեկն ինձ ասել է «թմբլիկ» կամ նմանատիպ այլ բառերով է դիմել, ես չեմ ցանկացել տնից դուրս գալ, հոգեբանական վատ դրության մեջ էի հայտնվում: Այո, իսկապես, մի շրջան կար, որ շրջապատի կարծիքն ինձ համար շատ կարեւոր էր, իսկ այն, ինչ հասնում է ծայրահեղության, շատ վատ է ավարտվում: Հիմա առաջին հերթին ամեն ինչ անում եմ ինձ համար, որովհետեւ ես, նախ եւ առաջ, պետք է ինքս ինձ հաղթեմ, ու այլեւս որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չունեմ: Դու ինքնաբավ ես ինքդ քեզնով, եթե դա չլինի, չես կարողանա շրջապատիդ հետ առողջ շփվել»:

Սյուզաննան չի ժխտում, որ ոչ  մի դրական արդյունք հեշտ չի տրվում.

«Ցանկացած իրավիճակի սկզբնական փուլը համարվում է փորձնական շրջան ու ամեն ինչ կախված է մարդու տեսակից, բնավորությունից: Դու պետք  ինքդ քեզ հարց տաս՝ ինչն ես գերադասում, որն է քեզ համար կարեւոր նպատակը, որքանով ես պատրաստ չկոտրվել ու շարունակել հավատալ դրան: Այս ամենին վերադառնալով՝ ես հասկանում էի, որ ոչինչ հեշտ չի լինելու, բայց սպորտային կյանքով ապրելն ու որոշակի դադարից հետո դրան վերադառնալն առաջին հերթին հոգեբանական աշխատանք է: Եթե ուղեղումդ չկա այդ ծրագիրը, դու երբեք չես կարող այն իրագործել: Իսկ ես կյանքիս որոշակի փուլում լինելով սպորտի մեջ՝ տեւական դադարից հետո աշխատել ու մինչ օրս աշխատում եմ ինձ վրա, ու հիմա էլ այնպիսի փուլում եմ, որ եթե անգամ շատ ցանկանամ, չեմ կարող թողնել սպորտը, որովհետեւ այդ աշխարհն ինձ համար ամեն ինչ է»,-ասում է նա ու հավելում,-«Հատկապես լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ անհամեմատ ավելի լավ, թեթեւ ու առողջ եմ ինձ զգում: Առաջին հերթին զգում եմ կանացի ինքնավստահություն, կանացի արժեք, որովհետեւ, ցավոք, մեր կյանքում կան որոշ գործոններ, որոնք մենք հաճախ ընկալում ենք շատ խորը եւ չենք նկատում, թե ինչպես ենք կորցնում մեր ինքնագնահատականը: Իսկ ինձ մոտ եղել է մի կարճ ընթացք, երբ քաշի ավելացմամբ ես կորցրել էի իմ ինքնավստահությունը, բայց ինքս ինձ հիմա խոստացել եմ, որ ինչ էլ լինի կյանքում, ես այսուհետ պետք է լինեմ այնքան ուժեղ, որ ոչինչ ու ոչ մի երեւույթ ինձ չստիպի կորցնել դա»:

Սյուզաննայի կարծիքով՝ գեղեցկությունը, թեեւ հարաբերական ընկալում է, մարդը միշտ պետք է ձգտի կատարելագործվելուն.

«Մենք՝ աղջիկներս, ի վերուստ ստեղծված ենք լինել գեղեցիկ, բայց գեղեցկությունը հարաբերական է, այն տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Մարդը միշտ եւ ամեն օր պետք է աշխատի իր վրա՝ դա կլինի առողջ ապրելակերպը, թե հոգու մարզումը, որն ինձ համար առաջին տեղում է, որին հաջորդում է ֆիզիկական մարզումը: Եթե այս երկուսը կարողանում ես անել, մնացածը հաղթահարելի է: Ես ընտրել եմ դժվար ուղին, ու ամիսներ անց արդեն զգում եմ թե´ հոգեբանական, թե´ ֆիզիկական փոփոխությունները: Սա արդեն իմ ապրելակերպն է, ու ես գտել եմ երջանիկ լինելու իմ բանաձեւը»:

Անդրադառնալով իր համար ցանկալի նշաձողին՝ երգչուհին ասում է.

«Սկզբնական շրջանում, իհարկե, մեր ուղեղը պլանավորում է, որ ինչ-որ կոնկրետ նիշի պետք է հասնել, բայց նիհարելու հետ կապված մոտեցումն անհատական է, որովհետեւ կան առոջական խնդիրներով պայմանավորված գործոններ, տարիքով, բնավորությամբ եւ այլն, բայց տեւական ժամանակ անց հասկանում ենք, որ արդեն այս կյանքով ենք ապրում, եւ նիշն այնքան կարեւոր չէ, որքան քո վիզուալ տեսքը՝ գեղեցիկ, մարզված եւ առողջ»:

Բացի մարզումներից Սյուզաննան պակաս կարեւոր չի համարում ճիշտ սննդակարգն ու կանոնավոր ապրելակերպը.

«Չեմ ընդունում այն բանաձեւը, երբ մարդիկ զբաղվում են սպորտով, բայց ոչ առողջ են սնվում: Ոչ առողջ սնունդը միայն թույնով ու բացասականով է լցնում մեր մարմինն ու հոգին: Բնականաբար, չէի կարող չփոխել սննդակարգս: Երբեւէ շատակեր չեմ եղել, իմ ավելորդ քաշը հիմնականում պայմանավորված էր ոչ կանոնավոր ապրելակերպիս հետ: Նախկինում բացասական մարդկանց ու լիցքերը շատ էի թողնում իմ ներսում: Առաջին հերթին դրանից ազատվեցի, եւ, իհարկե, կանոնավորեցի սննդակարգս, ժամային գրաֆիկս, ու ես ընդունում եմ այն ճշմարտությունը, որ ով ուզում է, փնտրում է միջոցներ, ով՝ ոչ, փնտրում է պատճառաբանություններ»,-ասում է նա:

Մտավոր մարզում, ինքնամաքրում ու ամենօրյա հոգեւոր ու ֆիզիկական աշխատանք. Սյուզաննայի կարծիքով այս  գործողություններն են կնոջը տալիս գեղեցկության ու ինքնավստահության զգացողությունը:

«Կնոջը գեղեցիկ են դարձնում նաեւ սիրված լինելն ու սիրելը, իսկ դրան չես կարող հասնել, եթե ինքդ քեզ չես գնահատում: Ոչ թե կինը պետք է իրեն գերագնահատի, այլ միշտ ճիշտ գնահատի, հարգի ինքն իրեն ու հնարավորինս ճիշտ մատուցի»,-հավելում է երգչուհին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության