Բռնաբարություն վերապրած դերասանուհի Դեյզի Քոուլմենը 23 տարեկանում վերջ է տվել կյանքին։ Այդ մասին նրա մայրը՝ Մելինդա Մելեր Քոուլմենը, հայտնել է Facebook-յան էջում։
Նրա խոսքով՝ Netflix-ի աստղն այդպես էլ չի կարողացել հաղթահարել տեղի ունեցածը։ «Նա իմ լավագույն ընկերն էր ու հիանալի դուստր։ Ես կարծում եմ, որ նա ցանկանում էր ցույց տալ, որ ես կարող եմ առանց իրեն ապրել։ Բայց չեմ կարող։ Ես կցանկանայի վերցնել նրա ամբողջ ցավը»,- ասված է հրապարակման մեջ։
2016թ.-ին Netflix-ում թողարկվել է «Օդրի եւ Դեյզի» ֆիլմը, որում ներկայացվում էր ողբերգության պատմությունը, որը տեղի է ունեցել Քոուլմենի հետ ։Բացի այդ՝ դերասանուհին իր կերպարն է մարմնավորել «Դոմոկրատիա այժմ» սերիալում եւ նկարահանվել «Տեխասյան մահացու ճամփորդություն» սարսափ ֆիլմում։
Քոուլմենը բռնության զոհ է դարձել 2012թ.-ին. նա այդ պահին 14 տարեկան է եղել։ Քոուլմենն ընկերուհու հետ փախել է տնից՝ իր ծանոթին՝ նույն դպրոցի 17-ամյա աշակերտ Մեթյու Բարնեթին հանդիպելու համար. վերջինս նախկին սենատորի թոռն էր ու նրա ընկերը։ Գնալով Բարնեթի տուն՝ Քոուլմենը չափից շատ է խմել, իսկ Մեթյուն բռնաբարել է նրան։ Նրա ընկերը նույն ժամանակ բռնաբարել է մյուս աղջկան, ընդ որում, նրանց մեկ այլ ծանոթ տեղի ունեցածը տեսանկարահանել է։
Դրանից հետո Բարնեթը Քոուլմենին տարել է նրա տան մոտ ու թողել սանդղամուտքի մոտ։ Դեյզիի մոր խոսքով՝ գիշերը ջերմաստիճանը գրեթե զրոյակական է եղել, եւ առավոտյան ինքը դստերը հայտնաբերել է սանդղամուտքում, նրա մազերը գրեթե սառել էին ու կպել հատակին։
Ոստիկանությունը սկսել է հետաքննությունն ու Մեթյու Բարնեթին մեղադրանք առաջադրել (մյուս կասկածյալի՝ 15-ամյա տղայի վերաբերյալ գործը փոխանցվել է անչափահասների գործով դատարան)։ Սակայն շուտով մեղադրանքները հանվել են, իսկ Քոուլմենների ընտանիքը սկսել է անանուն սպառնալիքներ ստանալ։ Ապա Դեյզի Քոուլմենի մայրը հեռացվել է աշխատանքից, իսկ նրանց տունը չպարզված հանգամանքներում այրվել է։ Դեյզիի մայրը ենթադրում էր, որ դա կապված է Մեթյու Բարնետի հոր միջամտության հետ։
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում