Սննդակարգը հիմնված է կարծր եւ հեղուկ սննդի հերթագայության վրա: Հեղինակների կարծիքով, հենց դա է նպաստում օրգանիզմի խորը մաքրմանը, նրա պաշտպանական գործառույթի ուժեղացմանը եւ ինքնավերականգնման գործընթացի գործարկմանը: «Չոր» օրերի ընթացքում շատ բուսական սնունդ է օգտագործվում, սահմանափակվում է ճարպերի եւ աղի քանակությունը: «Խմելի» օրերին կարելի է ջուր խմել, ցանկացած հյութեր, բուսական թուրմեր եւ ցանկացած թեյեր:
Սննդակարգն առավելագույն օգուտ է բերում, եթե 3 շաբաթ հետեւեն դրան. առաջին շաբաթ` օրգանիզմի բեռնաթափում, երկրորդ` մաքրում, երրորդ` վերականգնում: Վերջին շաբաթվա վերջին դուք կկորցնեք ձեր քաշի մոտ 10 տոկոսը, ձեզ ավելի առույգ կզգաք, ավելի առողջ եւ երիտասարդ:
Խորհուրդ է տվում սննդի այդ պլանը համադրել բաղնիքի, ֆիզկուլտուրայի, մերսման եւ այլ մաքրող պրոցեդուրաների հետ: Դրանք կբարձրացնեն սննդակարգի արդյունավետությունը, թույլ կտան բարելավել մաշկի եւ ներքին օրգանների վիճակը:
Ճաշացանկ
Օր 1
Քնից անմիջապես հետո 1 բաժակ ջուր խմել:
Նախաճաշ (տարբերակներից 1-ը)
- յուղազուրկ յոգուրտ, փոքրիկ հատիկային հացիկ, մրգային աղցան,
- վարսակի շիլա (մյուսլի)
- յուղազուրկ կաթնաշոռ եւ մրգեր:
Ճաշ
Մեծ չափաբաժին բանջարեղենի աղցան, որի վրա յուղային յոգուրտ կամ կիտրոնի հյութ է լցված մի թեյի գդալ կարագով, մեկ բաժին բանջարեղենի ապուր, մի կտոր հաց:
Ընթրիք
Առանց յուղի շոգեխաշած բանջարեղեն, 50 գ դարչնագույն բրինձ, մեկ բաժակ յուղազուրկ կաթ կամ մածուն, մրգեր:
Սննդի ընդունման ընդմիջումներին
Մրգեր, չրեր, ընկույզ (30 գ).
Օր 2
Միայն հեղուկ մթերքներ. Բանջարեղենային եւ մրգային հյութեր, ջուր, խոտաբույսերով թեյ:
Օր 3
Արթնանալուց հետո կիտրոնի հյութով մեկ բաժակ ջուր խմել, կանաչ թեյ կամ անանուխի թուրմ:
Նախաճաշ
Մեկ բաժին մյուսլի առանց շաքարի, յուղազուրկ կաթով, մրգեր:
Ճաշ
Բանջարեղենով սուպ, հազար, 50-100 գ սպագետտի կամ հնդկաձավարով շիլա, մրգեր:
Ընթրիք (տարբերակներից 1-ը)
- մեկ բաժին բակլայազգիներ, թարմ բանջարեղենով աղցան, մրգեր,
- կճեպով եփած կարտոֆիլ, լոլիկով եւ վարունգով աղցան, մրգեր:
Օր 4
Հյութեր, ջուր, թեյ:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»