Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Ուզում եմ՝ բոլորդ ինձ մաղթեք, որ վերջին անգամ լսեմ լացի ու վախի ձայնը, վերջին անգամ լսեմ ու վերհիշեմ կրակոցների ու գրադի ձայնը». Լիա Զախարյան

15:09, 1 հոկտեմբերի

Դերասանուհի Լիա Զախարյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Դերասանուհին 28 տարեկան է դառնում եւ այդ առիթով դիմել է բոլոր նրանց, ովքեր կշնորհավորեն ու մաղթանքներ կհղեն։ Լիան խնդրել է իրեն մաղթել, որ ապրի, բազմանա ու ստեղծագործի խաղաղ, ուժեղ, հաղթած ու ծաղկող Հայաստանում

«28 տարի առաջ, Արցախյան Ազատամարտի հաղթական տարիներից մեկին՝ 1992 թ.-ին ծնվեցի ես։ Այսօր, ինչպես եւ 28 տարի առաջ, Արցախի հայ բնակչությունը կրկին պայքարում է հանուն ազատության։ Ես ծնվեցի ցրտի, սովի եւ խավարի ժամանակներում։ Ես լույս աշխարհ եկա ակնթարթային արագությամբ փլված հիվանդանոցի նկուղում, մոմի լույսի տակ, 00:00-ին։ Գուցե ես ցրտից դողում էի, բայց ջերմանում էի մայրիկիս գրկում։ Այդ ժամանակ ուզում էին անունս դնել կամ «գրադուհի» կամ «լույս աղջիկ»։

Ես այդպես մրսած հասակ առա, ու հիմա 28 տարի անց ես էլի մրսում եմ վախից, անհանգստությունից, բայց մի նոր զգացողություն եմ ձեռք բերել. նաեւ ինձ վստահ ու ուժեղ եմ զգում, շատ տաք եմ, արյունս եռում է։ Այսօր իմ ծնունդն է, գիտեմ, որ շատերը կհիշեն ու կշնորհավորեն, մաղթանքներ ու լավ խոսքեր կասեն, բայց այս անգամ ուզում եմ ես ընտրել այն մաղթանքը, որը պետք է ինձ ասեք։ Ուզում եմ բոլորդ ինձ մաղթեք, որ այս տարի ապրած լինեմ իմ կյանքի վերջին սարսափն ու անհանգստությունը, վերջին անգամ լսեմ լացի ու վախի ձայնը, վերջին անգամ լսեմ ու վերհիշեմ կրակոցների ու գրադի ձայնը։ Վերջին անգամ հրաժեշտ տամ իմ, գուցե եւ, անվերադարձ զինվորին։ Ինձ մաղթեք, որ ապրեմ, բազմանամ ու ստեղծագործեմ խաղաղ, ուժեղ, հաղթած ու ծաղկող Հայաստանում։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել