Harper’s Bazaar-ի գլխավոր խմբագիր Դաշա Վելդեեւան միացել է հայտնիներին, որոնք կոչ են անում այս բարդ օրերին օգնել Արցախին ու Հայաստանին։
«Այնպես է ստացվել, որ իմ ընկերների մոտավորապես 50 տոկոսը հայեր են։ Նրանցից շատերին վաղուց ընտանիք եմ համարում, ընդ որում, իմ կողմից լիովին ինքնակամ ընտրված։ Մենք միասին շատ բան ենք տեսել, հաստատ ոչ միայն գեղեցիկ տոներ։ Ծիծաղել ենք արտասվելու աստիճանի, հեկեկալով լաց ենք եղել ու կյանքը միասին ապրել։ Այդ հիանալի մարդիկ ավելի բարի են, իմաստուն, սրտագին, քան ես, այդ պատճառով ես միշտ նրանցից սովորելու բան ունեմ։ Հենց Հայաստանին ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ ինձ համար շատ թանկ ընկերների համար։ Նույնիսկ իմ ընկերոջ նախապապը հայ է, թեեւ թվում էր՝ ինչ շանսեր ունեի նման արմատներով տղամարդու հանդիպել իտալա-գերմանական ընտանիքում։ Ճակատագիր, ուրիշ ոչինչ։
View this post on Instagram
Վաղուց եմ ինձ սովորեցրել հայտարարություններ չանել, որոնք նույնիսկ հեռավոր կերպով քաղաքական են հիշեցնում. դա իմ ուղին չէ, եւ շատ մարդիկ կան, որոնք դա ինձանից շատ ավելի լավ են անում։ Հաստատ, կոմպետենտ չեմ եւ չեմ հավակնում։ Սակայն այսօր իմ սիրտը Հայաստանի հետ է։ Եվ հստակ մի բան գիտեմ՝ ամեն ինչ կլինի, ինչպես Ազնավուրի երգում։ Եվ լավագույն օրերը, հաստատապես, կգան։ Շուտ խաղաղություն լիներ։
Հ.Գ. Անձնական հանգամանքները թույլ չէին տալիս ավելի շուտ գրել, ինչպես թույլ չեն տվել գրել որեւէ այլ բանի մասին. սոցիալական ցանցերի ժամանակ չկար։ Բայց այս զգացմունքները, հաստատապես, առաջին օրը չէ, որ ունեմ։ Եթե դրանք համահունչ են ձեր զգացմունքներին, այստեղ կարելի է օգնել, ոչ միայն հրապարակումներով ու հույզերով, այլեւ գործով՝ himnadram.org»,- Instagram-յան էջում գրել է Դարյան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր