«Ազնավուր» հիմնադրամի եւ վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: Այս մասին հայտնում է հիմնադրամը։
«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, ե՛ւ ամենաերջանիկ, ե՛ւ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների եւ գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի եւ կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը»,- նշած է հաղորդագրությունում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:27, 17 հունվարի
Ինչպես ընտրել օգտակար դիետա21:12, 17 հունվարի
Խոսքեր, որոնք չի կարելի ասել հարբած տղամարդուն20:22, 17 հունվարի
2021-ի նորույթները․ սերիալներ, որոնք արժե դիտել (մաս առաջին)19:34, 17 հունվարի
Քարդի Բին կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմում17:32, 17 հունվարի
Քսենիա Սոբչակի դեմ հայտարարություն են տվել դատախազություն16:12, 17 հունվարի
Աստղային ամենատարօրինակ ֆոբիաները15:11, 17 հունվարի
«Որ դու ժպտում ես, ուրեմն իմ կյանքում ամեն ինչ լավ է, ես ամենաերջանիկն եմ»․ Լուսինե Թովմասյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին14:02, 17 հունվարի
Ալյոնա Խմելնիցկայան 50-ամյակը նշելուց հետո հոսպիտալացվել է կորոնավիրուսով13:16, 17 հունվարի
Համացանցում հայտնվել է «Վիլիի հրաշքների երկիրը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ12:09, 17 հունվարի
«Այսօր ականատեսն ենք քաղաքական եւ քաղաքացիական «սեւ» ու «սպիտակ» գունաբաժանման ամենավատ ու անխուսափելի արդյունքին՝ առաջացավ «գորշը»»․ Արտյոմ Մարկոսյան11:28, 17 հունվարի
«Հարին խորը վշտի մեջ է, նրա սիրտը կոտրված է». արքայազնի ընկերը պատմել է նրա վիճակի մասին10:14, 17 հունվարի
«Նիկոլը իհարկե կհեռանա: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա»․ Մհեր Մկրտչյան