«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

17-րդ «Ոսկե ծիրան»-ը հատեց եզրագիծը

12:07, 2 դեկտեմբերի

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, հայնում է փառատոնի մամուլի գրասենյակը։

Կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված եւ Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Հաջորդիվ ներկայացվեցին արցախյան թեմատիկայով այլ կինոնկարներ։ «Ոսկե ծիրան»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին փոխանցեց 3,524,000 ՀՀ դրամ։

Մինչեւ նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաեւ պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես փոխանցվեց բարեգործական ձեռնարկների։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաեւ առցանց վարպետության դասեր, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցվեց կինոյի մեծերին, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելլինիին, Տոնինո Գուերային եւ այլ կինոգործիչներին։ Փառատոնային տարվա վերջին ակորդը պետք է լիներ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում․ բացվելու էին ռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցի, Ռոբերտ Սահակյանցի, Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի աստղերը եւ Հրանտ Մաթևոսյանի ու Աղասի Այվազյանի ավելի վաղ բացված աստղերի շարքով եւս մի քանի սիրելի անունով հարստանալու էր «Ոսկե ծիրանի» հիմնադրած աստղային պուրակը: Ու քանի որ հանդիսությունները պատշաճ չէին մեր ժամանակին, համավարակի վտանգն էլ կախված է Երեւանի օդում, փառատոնի կազմակերպիչները որոշեցինք ուղղակի մեկական վարդ խոնարհել նրանց հիշատակին, առանց որոնց անհնար է պատկերացնել հայկական կինոն ու հայ մշակույթը, իսկ հանդիսությունները թողնել ավելի լավ ժամանակների:

«Թե՛ համավարակը եւ թե՛ պատերազմը փոխեցին բոլորիս կյանքի ընթացքը։ Հայտնի է, որ մշակութային բազում միջոցառումներ չեղարկվեցին կամ էլ հետաձգվեցին։ «Ոսկե ծիրան»-ը հուլիսի ընթացքում հանդես եկավ մի շարք առցանց միջոցառումներով։ Բուն փառատոնային ընթացքը տեղափոխվեց նոյեմբեր՝ ավելի բարենպաստ օրերի ակնկալիքով, սակայն սկսվեց պատերազմը։ Եվ պատերազմական օրերին փառատոնը հանդես եկավ բոլորովին այլ առաքելությամբ՝ մշակույթը դարձնելով իսկական թիկունք։ Կի­նո­դի­տո­ղի հա­մար կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սություն, տոնը, ին­չը ճիշտ չէր եւ անընդունելի, այլ դարձավ մեթոդ միանալու բարեգործական ձեռնարկներին։ Ուրախ եմ, որ ինչ-որ չափով փառատոնը եւս կարողացավ իր ներդրումն ունենալ դրամահավաքների գործին»,- նշում է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Քանի որ փառատոնի միջազգային մրցույթի ժյուրին աշխատում էր հեռահար, որոշակի բարդություններ էին առկա քննարկումները կազմակերպելու հարցում, այդ իսկ պատճառով մրցույթի արդյունքները փառատոնը կհրապարակի ավելի ուշ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել