Հոլիվուդյան աստղերն անտարբեր չեն մնացել Ադրբեջանում պահվող եւ տանջանքների ենթարկվող հայ ռազմագերիների խնդրին: Foxla.com կայքը գրում է՝ հայտնիները կոչ են անում ազատել մոտ 110 հայ ռազմագերիների, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ:
Կայքը հավելում է՝ չնայած 44 օր տեւած պատերազմն ավարտվել է մոտ 3 շաբաթ առաջ՝ բազմաթիվ տեսանյութեր վկայում են այն մասին, որ հայ ռազմագերիները մինչ օրս տանջանքների են ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
Ամերիկահայ երգչուհի Շերը, որի պապը եւս Հայոց ցեղասպանության վկա էր, խոսել է ներկայում տիրող խնդրի մասին՝ կոչ անելով համաշխարհային լիդերներին իրենց ուշադրությունը հրավիրել ադրբեջանական ագրեսիայի վրա:
Քիմ Քարդաշյանը եւս չի շրջանցել այս խնդիրը, ինքն էլ անձամբ մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին օգնելու համար:
System of a Down խումբն էլ 15 տարի անց միավորվեց՝ աշխարհին խնդրի մասին տեղեկացնելու եւ անհրաժեշտ գումար հավաքելու համար:
«Իմ ժողովրդի հանդեպ անարդարությունն է ինձ տարբեր հարցերում ակտիվիստ դարձրել: Եվ հիմա զզվելի է հետեւել այդ բռնապետական ռեժիմին, որը, նույնիսկ, պատերազմի ավարտից հետո շարունակում է տանջել ռազմագերիներին»,-Foxla.com-ը մեջբերել է Թանկյանին ու անդրադարձել ադրբեջանական կողմի տարածած նյութերին.
«Ադրբեջանը շարունակում է տարածել տարբեր դաժանություններ պարունակող տեսանյութեր, իչպես TikTok-ում, այնպես էլ՝ Telegram-ում: Այդ տեսանյութերում նկարահանված են ոչ միայն զինվորականների, այլեւ խաղաղ քաղաքացիների սպանությունները:
«Տեսնելով այն, ինչ նրանց զինվորներն են արել պատերազմի ընթացքում՝ մահապարտներ, գլխատումներ, ռազմագերիների հանդեպ վայրագություններ... Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի թշնամու դեմ էր պայքարում Հայկական բանակը: Դա զզվելի է»,-շարունակելով Թանկյանի խոսքը՝ մեջբերել է կայքը:
Դերասանուհի եւ ակտիվիստ Արսինե Խանջյանը եւս արտահայտվել է այս, ինչպես նա է ասում, բարբարոսական հանցագործությունների մասին:
«Նրանք այդպիսին են իրենց բնույթով՝ վայրագ, աներեւակայելի: Անգամ 2021 թ-ին, կռվելով անօդաչուների միջոցով, դեռ շարունալում են կիրառել բարբարոսական տանջանքների մեթոդը»,-ասել է դերասանուհին:
Միջազգային օրենսդրությունը կոչ է անում անհապաղ վերադարձնել ռազմագերիներին, բայց ոչ Հայաստանը, ոչ էլ «Կարմիր խաչը» որեւէ պատասխան չեն կարողանում ստանալ Ադրբեջանից:
«Այս բաներն, իրոք, տեղի են ունենում».-հավելել է Խանջյանը,-«Այնպես որ, մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, որպեսզի պատշաճ ընթացակարգերով կարողանանք լուծել ռազմագերիների հարցը, որովհետեւ պարզ չէ, թե որքան երկար նրանք կարող են այդպես ապրել»,-դերասանուհու խոսքը մեջբերել է կայքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է