1. Ձեր կյանքում արմատականորեն փոխվել է քնի ռեժիմը
Սթրեսը յուրահատուկ է ազդում յուրաքանչյուրի վրա: Ոմանք կնախընտրեն ամբողջ օրը թավալ գալ անկողնում եւ հնարավորինս երկար քնել: Մյուսները, ընդհակառակը, սթրեսի պատճառով չեն կարողանում նորմալ քնել: Սակայն ցանկացած դեպքում չի կարելի նման քունը նորմալ համարել: Եթե դուք տառապում եք խրոնիկական անքնությամբ կամ էլ ամբողջ օրերով քնում եք, պետք է բժշկի դիմեք:
2. Ձեր առողջությունն արագ վատանում է
Եթե ձեր ծնոտը ցավում է նրանից, որ դուք սեղմում եք ատամները կամ կրճտացնում եք դրանք, եթե դուք մշտապես հիվանդ եք, եթե ձեզ տանջում է ցանը կամ քորը, եթե ձեզ մոտ ծայրաստիճան տագնապի կամ խուճապի նոպաներ են պատահում, այդ ամենը հավաստի նշաններ են, որ դուք մշտական սթրեսի մեջ եք: Այդ ախտանիշներից յուրաքանչյուրը կարող է նշանակալի հետեւանքներ ունենալ ամբողջ օրգանիզմի համար. ատամնաբույժին, բժշկին կամ մաշկաբանին կանոնավոր այցերը կօգնեն հաղթահարել դրանք, բայց չեն վերացնի սթրեսի նախապատճառը:
3. Օրգանիզմը ձեզ (ոչ նուրբ) ակնարկներ է ուղարկում
Սթրեսի վիճակում գտնվող մարդը կսկսի տհաճ (բայց ոչ ծանր) սթրեսային ազդակներ զգալ: Թույլ, բայց կայուն գլխացավերը, վզի մկանների ամենօրա լարվածությունը եւ/կամ հաճախակի սրտխառնոցի նոպաները ի հայտ են գալիս ասես ոչ մի տեղից: Իրականում այդ բոլոր դրսեւորումները սովորաբար կապված են անմիջական սթրեսորի հետ: Եթե դուք ձեզ ֆիզիկապես վատ եք զգում աշխատանքի գնալիս, եթե դուք ամեն օր ասպիրին եք ընդունում, որ մինչեւ երեկո ապրեք, կամ եթե օրվա վերջին պարանոցում եւ ուսերում ցավեր եք զգում, այդ ամենը կոնկրետ պատճառ է մատնանշում: Եթե ժամանակին միջոցներ ձեռք չառնվեն, այդ նշանները կարող են վերածվել առողջության լուրջ խնդիրների, որոնք բժշկական միջամտություն են պահանջում:
4. Դուք կորցրել եք հետաքրքրությունը սիրելի զբաղմունքի հանդեպ
Ոչ զուգընկերոջ հետ շփումը, ոչ մարզասրահ այցելությունը, որ սիրելի սերիալի դիտումը նախկին ուրախությունը չեն բերում: Դուք գուցե նույնիսկ սկսեք քննադատել սեփական հակումները կամ պահանջներ ներկայացնեք նրան, ինչը նախկինում ձեզ դուր էր գալիս: Թվում է, թե ոչինչ ի վիճակի չէ բավարարել լիցքաթափվելու եւ հաճույք ստանալու ձեր պահանջմունքը: Այդ պատճառով դուք ընդհանրապես ոչինչ չեք ուզում անել: Այս կողմնակի հետեւանքը, ինչպես եւ այդ ցուցակի մնացած բոլոր կետերը, վկայում է, որ խնդիրը խորքում է եւ շտապ միջամտություն է պահանջում:
5. Դուք դադարում եք հոգ տանել ձեր արտաքինին
Խոսքն այն մասին չէ, որ մի օր առանց դիմահարդարման շրջեք եւ ժամանակ առ ժամանակ ոչ նորաձեւ, բայց հարմարավետ հագուստ կրեք. դա նորմալ է, իսկ այ` ցնցուղ չընդունելը եւ ինքն իր նկատմամբ նվազագույն հարգանք չզգալը արդեն նշանակում է, որ խնդիր կա:
Աղբյուրը` Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում