Դերասան Վիտալի Գոգունսկու նախկին կինը՝ Իրինա Մաիրկոն, հերթական անգամ խոստովանել է, որ ամուսնության ընթացքում հանդուրժել է ծեծ եւ ծաղրանք։ «Универ» սերիալում Կուզիայի դերակատարն ի պատասխան կնոջը մեղադրել է դստեր հետ հանդիպումներին խոչընդոտելու համար։
Նախկին ամուսինները հանդիպել են «Звезды сошлись» հաղորդման նոր թողարկման եթերում։ Առաջինը գանգատվել է Գոգունսկին. նա ասել է, որ արդեն մեկ տարի է՝ չի տեսել դստերը։ Նա վստահ է, որ Միլանային իր դեմ է տրամադրել նախկին կինը, թեեւ ինքը կանոնավոր վճարում է ալիմենտները։
«Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Ես ոչ թե 25 տոկոս եմ թողել, այն ամենն, ինչ ունեցել եմ։ Ես նորմալ շփման ու ընկերության համար ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում,- հայտարարել է նա։ - Վերջին անգամ դստերս հաղորդագրություն եմ գրել Նոր տարվան։ Ինձ եւս շնորհավորել են։ Հույս ունեմ՝ Միլանան էր»։
Վիտալի Գոգունսկու հայտարարություններին ի պատասխան առերեսում է կազմակերպվել Իրինա Մաիրկոյի հետ հենց ստուդիայում։ Կինը խոստովանել է, որ իսկապես վերջերս դստեր հեռախոսում արգելափակել է դերասանի համարը, քանի որ աղջիկը տառապում էր առանց նրա ուշադրության։ «Միլանան էլ կհաստատի, որ հաղորդագրություն չի եղել»,- նախկին ամուսնուն ասել է նա։
Նախկինում Իրինան մի քանի անգամ պատմել է, թե ինչ է ստիպված եղել հաղթահարել ամուսնության ընթացքում։ «Секрет на миллион» հաղորդման ընթացքում նա Լերա Կուդրյավցեւային հայտնել է, որ լաց է եղել ամուսնության բոլոր տարիներին, իսկ ամուսնալուծության վերաբերյալ որոշում է կայացվել, երբ Միլանայի մոտ ծնողների կոնֆիլիկտների պատճառով խուճապային գրոհներ են առաջացել։
«Նա լոգասենյակում լվանում էր ինձ վրայի արյունը։ Ես հարված էի ստանում ատամնաշարի ուղղությամբ։ Ես նրան նույնիսկ դա եմ ներել, ես ամուսնացել եմ նրա հետ։ Բայց հետո կրկին սկսեցինք վիճել, եւ Միլանայի մոտ սթրես ու խուճապային գրոհներ առաջացան»,- հայտնել է Մաիրկոն։
Գոգունսկին չի ընդունում մեղադրանքները։ Այս անգամ եւս. նա պարզապես լքել է նկարահանման հրապարակը, երբ նախկին կինն այդ ամենը պատմել է։
Զույգի դուստրը՝ Միլանան, արագորեն հայտնիություն է ձեռք բերում համացանցում։ Եվ հիմա փորձաքար է դարձել ոչ թե շփումը երեխայի հետ, այլ գումարը, որը տասնամյա աղջնակը վաստակում է համացանցում, գրում է «Էքսպրես Գազետա»-ն։ Գոգունսկին պնդում է, որ ինքն է առաջխաղացրել դստերն ու նրա համար երգեր գրել, իսկ մայրն ասում է, որ ինքն է զբաղվել առաջխաղացմամբ։
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը