Կիպրոսի «CyBC» պետական հեռուստաալիքը բախվել է սպառնալիքների «El Diablo» երգի պատճառով, որը երկիրն այս տարվա մայիսին կներկայացնի Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցութին։ Ոստիկանությունը հայտնում է մի քանի մարդու ձերբակալման մասին, որոնք պահանջում են միջոցներ ձեռնարկել երգի մրցույթում «սատանայի փառաբանման» առնչությամբ. նրանցից մեկը պատրաստվել է այրել «CyBC»-ի շենքը, մի քանիսը վիրավորել են ալիքի աշխատակիցներին եւ սպառնացել դատաստանով։ Ալիքը նաեւ զանգեր է ստանում՝ երգը մրցույթից անմիջապես հետ կանչելու պահանջով, իսկ համացանցում «El Diablo»-ի դեմ խնդրագիր է ստեղծվել, որն արդեն ստորագրել է գրեթե հազար մարդ․
«Անհավատալի է, որ Կիպրոսն ընտրի «Սատանա» անունով երգը։ «Ես սիրտս տվել եմ սատանային, քանի որ նա ասում է, որ ես իր հրեշտակն եմ, ես սիրում եմ սատանային» տողերը սխալ ուղերձ են։ Նման բաները վնաս են հասցնում։ Մենք ցանկանում ենք, որ եվրոպացիներն իմանան գեղեցիկ միջերկրածովյան կղզու մասին իր առանձնահատկությունների եւ ոչ թե սատանայի հանդեպ սիրո շնորհիվ»։
Քանի որ իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից, «CyBC»-ը ստիպված է եղել պարզաբանում հրապարակել սկանդալային երգչի առնչությամբ, որի իմաստը սխալ են հասկացել։ Ղեկավարությունը նշել է, որ «El Diablo»-ում խոսքը ստոկհոլմյան համախտանիշով աղջկա մասին է, որը տոքսիկ հարաբերություններ ունի տղայի հետ, որին սատանա է անվանում։ Բողոքողներին, սակայն, այդ պատասխանը չի գոհացրել. «Նույնիսկ եթե երգի տեքստը փոխաբերություն է, այն վիրավորում է մեր հավատը»։
Բացի հավատացյալներին վիրավորելու խնդրից երգի հեղինակներին եւ երգչուհի Էլենա Ցագրինուին նաեւ պլագիատի մեջ են մեղադրել։ «El Diablo» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերայից հետո հարցեր են առաջացել շվեդուհի Զարա Լարսոնի մոտ, որը նախորդ տարի նմանատիպ «Love Me Land» տեսանյութն է հրապարակել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին